Քաղաքի տեսքի բարելավման համար քաղաքապետարանը 59 վագոն-տնակ է հեռացրել Ախալքալաքի կենտրոնական փողոցից։ Այսօրվա դրությամբ աշխատանքները դադարեցված են, սակայն 2019 թ.-ին դրանք կշարունակվեն:
Քաղաքի կենտրոնում նկատվում է ներկած ու գեղեցկացրած տնակներ։ Այն, որ այսօր տնակները չեն հեռացնում, դա հույս է ներշնչում քաղաքացիներին, որ այլևս չի շարունակվի այդ պրոցեսը և նրանք թարմացնում են իրենց տնակները:
Վագոն-տնակների տեղափոխումը պետք է իրականացնեին տնակների տերերը, սակայն նրանց, ով միջոցներ չուներ կամ քաղաքում չէր գտնվում, քաղաքապետարանը հայտնել էր օգնելու պատրաստակամություն։ Սակայն հետո քաղաքապետարանը կանգնել է այնպիսի փաստի առաջև, որ անգամ հնարավորություն ունեցողներն էլ ասել են, որ չեն կարող սեփական միջոցներով հեռացնել։
«Մի վագոն-տնակի հեռացումը բավականին թանկ է, 150 լարի արժի ամբողջ աշխատանքը, այժմ բյուջեում չկա այդքան գումար, այդ իսկ պատճառով էլ հիմա աշխատանքներն դադարեցվել են։ Մյուս տարվա բյուջեն դեռ հաստատված չէ, սակայն անպայման պետք է ներկայացնենք, որպեսզի պրոցեսը շարունակենք», – ասաց վերահսկողության և արձագանքման բաժնի ղեկավար Արշակ Մինասյանը։
2019 թվականին վագոն-տնակների հեռացման գործընթացի համար հնարավոր է տենդեր-մրցույթ հայտարարվի։
Գայանե Ակոջյան