«Աջակցություն մարզային երիտասարդական նախաձեռնություններին» նախագծի շրջանակներում՝ երիտասարդների ներուժն իրացնելու և երիտասարդական կազմակերպությունների հզորացման նպատակով «Երիտասարդական գործակալությունը» հայտարարում է փոքր դրամաշնորհների մրցույթ։
Մրցույթին կարող են մասնակցել մարզում գրանցված երիտասարդական հասարակական կազմակերպություններն ու նախաձեռնող խմբերը։
Դրամաշնորհային մրցույթը հայտարարվել է այս տարվա մայիսի 1-ին և կշարունակվի մինչև նոյեմբերի 10-ը։ Մրցույթի շրջանակներում հայտերն ընդունվում են յուրաքանչյուր ամսվա 13-ից 25-ը՝ մինչև մրցույթի բյուջեի սպառումը։ Մասնակցության համար կարող եք գրել՝ grants-1@youthagency.gov.ge էլեկտրոնային հասցեով։
Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 600 000 լարի։ Իսկ յուրաքանչյուր դրամաշնորհի ֆինանսավորման առավելագույն շեմը սահմանվել է 15 000 լարի։
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք անցնել հետևյալ հղումով։