Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում այսօր նշեցին Սուրբ Նինոյի տոնը: Արդեն երկրորդ տարին անընդմեջ ուղտագնացությանը ներկա է գտնվում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Ինչպես ամեն տարի, ուխտավորներն ուղևորվում են Սուրբ Նինոյի ճանապարհով՝ Փոկայից մինչև Մցխեթա:

Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի առաջնորդ Նիկոլոզ Պաճուաշվիլին ասում է, որ նախագահի այցն անսպասելի էր:

нино5

«Սալոմեի մկրտության անունը Նինո է, նա շատ կրոնավոր անձնավորություն է, այդ իսկ պատճառով արդեն երկու տարի է գալիս է այս տոնին», – ասում է Պաճուաշվիլին:

нино3

Փոկա գյուղում մատուցվեց տոնական պատարագ: Ուխտավորները հավաքվել էին Փարվանա լճի ափին գտնվող Սուրբ Նինոյի վանքում: Պատարագը մատուցեց Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի առաջնորդ Նիկոլոզ Պաճուաշվիլին: Ամեն տարի, հունիսի 1-ին, այստեղ նշվում է Սուրբ Նինոյի օրը, և այստեղից սկսվում է ուխտագնացությունը դեպի Վրաստանի կրոնական մայրաքաղաք՝ Մցխեթա:

Ուխտավորները կրկնում են այն ճանապարհը, որը ժամանակին կատարել է Սուրբ Նինոն ՝ տարածելով քրիստոնեությունը Վրաստանում:

нино2

«Սա այն եզակի տոներից մեկն է, որը միավորում է ժողովուրդներին, կան հատուկ տոներ, որոնք միավորում են Հայաստանի և Վրաստանի ժողովուրդներին, և դրանցից մեկն այսօրվա տոնն է, որովհետև Սուրբ Նինոն Վրաստան է ուղարկվել Հայաստանի կողմից», – ասում է Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի առաջնորդ Նիկոլոզ Պաճուաշվիլին:

нино1

Դրանից հետո Նախագահը և ուխտագնացները ոտքով գնացին այն վայրը, որտեղից սկսել էր իր ճանապարհորդությունը Սբ Նինոն, այժմ այնտեղ մկրտատեղի է կառուցվում: Այնտեղից ուխտավորները ոտքով շարունակեցին իրենց ճանապարհը դեպի Մցխեթա: Նրանք այնտեղ կլինեն հուլիսի 12-ին:

Ուղեկցելելով ուխտավորներին ՝ Սալոմե Զուրաբիշվիլին այցելեց Փոկայի վանք, իսկ հանգստանալուց հետո նա պատրաստվում էր մեկնել Թբիլիսի: