Ախալքալաքում եղանակի տաքացումից հետո տիրում են կեղտը և աղբը: Խաս բաղչա զբոսայգու մոտակայքում երբեմն մաքրվում է, բայց հենց զբոսայգին՝ կեսը կեղտի մեջ է, իսկ մյուսը` աղբի:

Հալվեց ձյունը և ձյան տակից դուրս չեկան ձնծաղիկները, ոչ, այլ որոշ մասերում նոր, որոշ մասերում հին աղբը: Խաս բաղչա զբոսայգում երեխաները խաղում են խաղահրապարակում, խաղում են գրեթե աղբի մեջ:

Ծխախոտի տուփեր, պոլիէթիլենային պարկեր, շշեր և շատ այլ բաներ դուրս է թափվում աղբարկղերից, մնացած աղբարկղերն էլ լիքն են:
Երեկ զբոսայգու շուրջը, Ախալքալաքի Շրջանային ժողովի մոտակայքում ընթանում էր մաքրման աշխատանքներ, իսկ այսօր զբոսայգում մենք արձանագրեցինք այսպիսի վիճակ:
ulica

хас бахча1

xas baxcha8

xas baxcha5

xas baxcha3

xas baxcha6

xas baxcha 2

xas baxcha4