Այսօր կեսօրին, Ախալքալաքի սեփական տներից մեկում, ՆԳՆ աշխատակիցները խուզարկություն են անցկացրել՝ շրջափակելով տունը: Խուզարկության ժամանակ տան տերը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց: Նա սրտի կաթված է ստացել:
Ախալքալաքի բնակիչն առաջին բուժօգնությունը ստացել է տեղի հիվանդանոցներից մեկում: Այժմ նրան տեղափոխում են Թբիլիսի՝ հետագա բուժման նպատակով:
Ականատեսները պատմում են, որ իրավապահ մարմինները շրջափակել են տունը և աշխատել երեք ժամ: Բայց հարևանները պատկերացում չունեն, թե ինչ կարող էին այնտեղ փնտրել:
Տանտերերի հարազատների խոսքով՝ խուզարկության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել: Սեփականատերը խուզարկության ընթացքում վատացել է, շտապօգնություն են կանչել անձամբ ՆԳՆ աշխատակիցները:
Թե ինչ հատուկ գործողություն է իրականացվել Ախալքալաքի բնակչի տանը, Jnews-ը փորձում է պարզել ՆԳՆ-ից, որտեղից մեզ խնդրեցին սպասել պատասխանի: