Հայաստանում սեպտեմբերի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 44 271-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 196-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 5 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 887 դեպք կա, այլ պատճառով՝ 271։
Ապաքինվել է ևս 224 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 38 855 է, փաստացի բուժվողներինը՝ 4258 է։
Մեկ օրում թեստավորվել է 1892 մարդ։ Ընդհանուր առմամբ, 211 281 թեստ է արվել։