Փետրվարի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171 227 դեպք, որոնցից 162 984-ն` առողջացած, 3 179-ը` մահվան ելքով:

Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 282 նոր դեպք, մահվան 4 դեպք:

Առողջացել է 467 մարդ։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 255 պացիենտ:

Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ երեկ կատարվել է 3 488 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ կատարվել է 716 682 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 809 է: