Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությունից ևս մեկ պացիենտ է մահացել: Տեղեկատվությունը թարմացվել է կառավարության ստեղծած հատուկ կայքում՝ stopcov.ge:
Համապատասխանաբար, Վրաստանում կորոնավարակից մահացածների թիվը կազմում է 10 մարդ:
Պաշտոնական տվյալների համաձայն, այսօր Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմում է 623, որից 288 պացիենտ առողջացել է:
Արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է վերադարձել երեք քաղաքացի:
Կարանտինում է գտնվում 4723 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 446 անձ: