Մեր հերոսը՝ Ժոժիկ Իսպիրյանը նկարել սկսել է դեռ 4 տարեկանից։ Արդեն 8 տարեկանից սկսել է հաճախել Նինոծմինդայի նկարչական դպրոց, հետո չի կարողացել համատեղել դասերի հետ, թողել է այն, նկարել շարունակել է տանը: Երազանքն է հասնել Ճապոնիա և զբաղվել իր սիրած զբաղմունքով՝ նկարչությամբ:

Նկարելու հանդեպ սերը Ժոժիկի մոտ գեներով է գալիս։ Նրա պապիկը, պապիկի եղբայրը, ինչպես նաև հայրը նկարել են:

Ժոժիկը ժպիտով է հիշում, թե ինչպես է իր պապիկը օգնել իրեն նկարել սովորել. «Փոքր ժամանակ, երբ գնում էի Ժոժիկ պապիկիս մոտ, թուղթ ու գրիչ, գունավոր մատիտներ էր բերում և սովորեցնում է՝ ինչպես ճիշտ նկարեմ»:

Zhorzhik Ispiryan

Առաջին անգամ նկարել է 4 տարեկան ժամանակ, թռչող ձկները սև ջրի մեջ, որոնք ունեցել են մեծ ատամներ։ Երբ այդ նկարը տեսել է մայրը, սկսել է արտասվել, քանի որ մտածել է, որ իր որդու հոգեկան ներաշխարհի հետ ինչ-որ բան այն չէ: Մայրն ասում է՝ նրա նկարները միշտ տարբերվել են, վիշապներ է նկարել, նրանց համարելով թագավորական կենդանիներ, նկարում է նաև ճապոնական դիցաբանության միթոլոգիայից։

Նկարելու ժամանակ օգտագործում է գուաշ և յուղաներկ։ Կտավները ինքն է մշակում ու պատրաստում, հայրիկի հետ։ Ինչպես նաև թերթերը արհեստական ձևով հնեցնում և միջնադարի քարտեզներ է պատկերում։

qartez

Նա օրվա մեջ նկարելու հատուկ ժամ չունի, երբ միտքը պայծառանում է, թուղթն ու մատիտը վերցնում է ու սկսում մտքերը թղթին հանձնել՝ պատկերավոր և գունեղ։ Ինչպես ինքն է ասում՝ մի բան «շխկում» է իր մեջ և ուզում է նկարել։ Հիմնականում նկարում է ֆանտաստիկ նկարներ, նաև անմիցաիոն կադրեր։

nkar 2

nkarner 3

Մեր հերոսն այս տարի առաջին անգամ որոշել է նկարչական մրցույթի մասնակցել, հիմա սպասում է մրցույթի արդյունքներին:

Ժոժիկը ոչ միայն տանն է նկարում, այլև դպրոցում։ Արդեն բոլորը գիտեն դրա մասին։ Երբ դասերի ժամանակ ուսուցիչները նրա ուշադրությունը սևեռում են դեպի դասը, Ժոժիկը մի ականջով նրանց լսում է, և շարունակում է նկարել։

Մայրը հիշում է, մի անգամ կանչել են դպրոց, որպեսզի լվանա որդու սեղանը։ Դասի ժամանակ նստել և տարբեր գույնի փոքր կենդանիների նման պատկերներ է նկարել, որոնք իրականում գոյություն չունեն։

nkar 1

Ժոժիկի նկարները մայրը պահում է տան կտուրում, ամեն տարի խնմաքով իջեցնում է, մաքրում և նորից կտուր է բարձրացնում:

nkar 4

Պատանի նակրիչը սիրում է մենակ նկարել:

nkarel

Բացի նկարելուց Ժոժիկ Իսպիրյանն զբաղվում է նաև սպորտով, արդեն երկու տարի է հաճախում է կարատեի, գրավելով պատվավոր հորիզոնակններ։ Ծնողները նրան միշտ սատարում են, օգնում իրենց հնարավորությունների սահմաններում:

medal

Նրա փոքր եղբայրը՝ Հովիկը, չի նկարում, բայց էլեկտրոնային սարքավորումներ է պատրաստում, գիշերային փոքր լուսամփոփներ։ Մի փոքրիկ լուսամփոմ էլ եղբոր համար է պատրաստել, որ գիշերները կարողանա նկարել։

Հիմա Ժոժիկը սովորում է Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղի հայկական դպրոցում, հետագայում կրթությունն ուզում է շարունակել Թբիլիսիում, ուզում է սովորել ծրագրավորում և 3D մոդելավորում: Երազում է Ճապոնիա գնալու մասին, ասում է՝ նկարչական արվեստն այնտեղ ավելի զարգացած է: