Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղում, գյուղի մանկապարտեզի համար փոս է փորվում, որը կծառայի, որպես կոյուղագիծ: Հին փոսը ծառայեց մոտ 7 ամիս, 2 տարվա փոխարեն:

Կոյուղու համակարգի բացակայությունը արդիական է Նինոծմինդայի բազմաթիվ գյուղերում: Գորելովկան առանց կոյուղագծերի գյուղերից է: Այստեղ մանկապարտեզի կոյուղու համար օգտագործվում է փորված փոսը, որը գտնվում է մանկապարտեզի շենքից ոչ հեռու: Փոսը լցվելու դեպքում, կոյուղու պարունակությունը քաշում են ու տեղափոխում:

pos

Գորելովկա գյուղի մանկապարտեզը, մինչև 2017 թ.-ի դեկտեմբերի 15-ը, գտնվում էր մի փոքրիկ տնակում, որը գտնվում է գլխավոր փողոցի վրա: Տունը պատկանում է «Կոստավա» հիմնադրամին: Դեկտեմբերի 15-ին մանկապարտեզը տեղափոխեցին գյուղի ակումբի երկրորդ հարկ: Այդ ժամանակ Նինոծմինդայի մանկապարտեզների միավորման տնօրեն Նարինե Գինոսյանի խոսքերով, փորված մանկապարտեզի առաջին փոսն արդեն լիքն է և չի աշխատում: Քանի որ փոսից խողովակը դուրս է բերվել, գյուղի ակումբի մոտ, փողոցում կոյուղու ուժեղ հոտ է տարածվում:

pos esim inch

Ըստ Նարինե Գինոսյանի, Նինոծմինդայի բոլոր 9 գյուղական մանկապարտեզներում արդիական են մանկապարտեզների կոյուղագծերի խնդիրները: Փորված հորերը կարող են օգտագործվել մոտ 2 տարի: Այնուամենայնիվ, Գորելովկայի մանկապարտեզին այն բավականացրեց 7 ամիս:

pos for qaqa

Plan

Նոր փորված հորի տենդեր-մրցույթը հայտարարվեց Նինոծմինդայի շրջանի կողմից` 5932 լարի չափով: Տենդեր-մրցույթը հաղթեց Վարդ Մկոյանը` 5634.5 լարի չափով: Պայմանագիրը ուժի մեջ է հունիսի 11-ից մինչ 2018 թ.-ի դեկտեմբերի 31-ը:

«Մենք փորելու ենք փոսը, ամրացնելու ենք կցամասերով, լցնելու ենք բետոնը և վերևից փակելու սալիկներով: Ժամկետների համաձայն ես պետք է ավարտեմ այն մինչև հուլիսի 1-ը, բայց ես ավելի շուտ կավարտեմ: Իհարկե դա շատ արդիական է, քանի որ մանկապարտեզ է: Կողքին կա փորված հոր, բայց արդեն լցված է թափոններով», – ասում է Վարդ Մկոյանը:

Քրիստինե Մարաբյան