Վրաստանում թոշակառուների կենսաթոշակները կփոխանցվեն ամեն ամսվա 1-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:

«Ինչպես գիտեք մեր թոշակառուներին թոշակը փոխանցվում է ամեն ամսի 14-ին, ինչը բանկերում մշտապես մեծ անհարմարության պատճառ է դառնում: Համաճարակի պայմաններում էլ ավելի կարևոր է խուսափել հերթերից, այդ իսկ պատճառով բանկային հատվածի հետ ընդունել ենք որոշում թոշակները փոխանցել ամեն ամսի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում՝ հատուկ ժամանակացույցով»,- հայտարարել է Գախարիան: