Փետրվարի 3-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 583 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 260 480 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 16 605 թեստավորում, որից 9 917-ը հակամարմինների, 6 688-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 671 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 251 748 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 19 մարդ, ընդհանուր՝ 3 240:
Կարանտինային գոտում է գտնվում 430 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 2341 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 277 պացիենտ: