Այսօրվանից Վրաստանի խոշոր քաղաքներում կրկին գիշերային ժամերին (22: 00-ից մինչև 05: 00-ն) կգործի տեղաշարժման արգելքը:
Այս սահմանափակումը չեղարկվել էր երկու օրով՝ նոյեմբերի 20-21-ը, Վրաստանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի պատճառով: Այսպիսով, «պարետային ժամը» ուժի մեջ կմտնի նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:00-ից:
Նոյեմբերի 9-ից Վրաստանի յոթ խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Բաթումիում, Քութաիսիում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Փոթիում և Գորիում, արգելվում է մեքենաների և հետիոտների տեղաշարժումը գիշերային ժամերին: Միջոցառումները ձեռնարկվել են կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճի ֆոնին: Այս սահմանափակումը խախտելու համար ֆիզիկական անձանց համար նախատեսվում է 2 հազար լարի տուգանք: