Վրաստանում առաջին կիսամյակում ծեծի զոհ է ճանաչվել 103 երեխա, – հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Ընդամենը վեց ամսվա ընթացքում տարբեր տեսակի իրավախախտումների արդյունքում տուժել է 878 անչափահաս։ Նրանցից 335-ը ճանաչվել է ընտանեկան բռնության, 103-ը՝ սեռական ոտնձգության, 17-ը՝ բռնաբարության զոհ։
Եվս 90 երեխա ստացել է սպառնալիքներից տուժածի կարգավիճակ, 81-ը՝ տրանսպորտային հանցագործություններից, 50-ը՝ գողությունից։
Չորս անչափահասների հարկադրաբար ամուսնության են ենթարկվել, հինգ երեխաներ վերագրվում են մարդկանց թրաֆիքինգի զոհերի ցանկին։ Սպանվել է երկու անչափահաս, մեկ այլ դեպքով կատարվել է սպանության փորձ, իսկ 21 անչափահաս վիրավորվել է։