Այսօր, օգոստոսի 18-ին Ախալքալաք քաղաքի հարավային հատվածում վթարի պատճառով մեկ ժամից ավել է խմելու ջուր չկա: Ջրամատակարարումը քաղաքում կվերականգնվի մեկ ժամ հետո:

Ախալքալաքի ջրամատակարարման սպասարկման կենտրոնից տեղեկացնում են, որ փոքրիկ վթարի պատճառով է ջրամատակարարումը դադարեցվել: Հիմա ընթանում են վերանորոգման աշխատանքներ:

«Փոքրիկ վթար է եղել, մեր աշխատակիցներն աշխատում են վթարի վերացման ուղղությամբ: Շուտով, մոտավոր մեկ ժամից ամբողջ քաղաքում խմելու ջուր կլինի»,- Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Ախալքալաքի Ջրամատակարարման սպասարկման կենտրոնի տնօրեն Արտակ Թարլամազյանը: