Ախալքալաքի շրջանի նորընտիր քաղաքապետ՝ Յուրիկ Ունանյանը նոյեմբերի 12-ից կանցնի իր պարտականությունների կատարմանը:
Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում 64 քաղաքապետից ընտրվել են 58-ը: Նրանք իրենց պարտականությունների կատարումը կսկսեն նոյեմբերի 12-ից (ընտրական օրենսդրության համաձայն ընտրությունների արդյունքների վերջնական արձանագրության կազմումից հետո` 11-րդ օրը):
Գործող քաղաքապետերը իրենց պարտականությունները կիրականացնեն մինչ նոյեմբերի 11-ը:
Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 12-ին հետևյալ 6 շրջաններում՝ Կազբեգ, Խաշուր, Բորժոմ, Օզուրգեի և Մարտվիլի:
Շուշան Շիրինյան