Ախալքալաքի Սակրեբուլոյի նախաձեռնությամբ շենքի ներսի պատերին հայտնվել են Ախալքալաքի տեսարժան վայրերի մասին պատմվող լուսանկարներ ու պաստառներ:

Նախաձեռնության նպատակն է այցելուներին լուսանկարների միջոցով պատմել, ճանաչելի դարձնել Ախալքալաքի շրջանի տուրիստական ներուժի մասին: Եվ ինչ-որ կերպ փոխել Սակրեբուլոյի միագույն ինտերիերը: Հետաքրքիր այս նախաձեռնությունն իրականացնելու համար Ախալքալաքի Սակրեբուլոն մոտ 1500 լարի է ծախսել տեղական բյուջեից:

nkar

«Մոտ 2000 լարի նախատեսված էր, որ Սակրեբուլոյի ինտերիերը փոխվի: Երբ քննարկումներ էին՝ ինչ անել, ինչպես անել, այդ ժամանակ առաջնությունը վերապահեցինք տուրիզմին, ներկայացնել շրջանի տեսարժան վայրերը: Ինչը և լավ ստացվեց: Մենք կապ հաստատեցինք Կուկուրի Մետրեվելիի հետ, ով ամբողջ Սամցխե-Ջավախեթիից նկարներ ունի: Մեր գլխավոր կրիտերիումն էր Ախալքալաքի մունիցիպալիտետից դուրս չգալ և տոլերանտ լինել: Սա առաջին և ստացված քայլն էր, հուսանք շարունակական կլինի»,- ասաց Ախալքալաքի Սակրեբուլոյի հասարակության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Մախարե Մացուկատովը:

turizm

Սակրեբուլոյում հույս են հայտնում, որ այս նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի և ավելի հետաքրքիր զարգացումներ կունենա:

Աղունիկ Այվազյան