Վրաստանի Ազգային բանկի կողմից սահմանված սեպտեմբերի 19-ի պաշտոնական փոխարժեքի համաձայն՝ լարին արժեզրկվել է դոլարի, ռուբլու և եվրոյի նկատմամբ: Ախալքալաքի փոխանակման կետերում եվրոն արժևորվել է, ռուբլին արդեն մի քանի օր է պահպանում է նույն արժեքը:

Փոխարժեքը Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում սեպտեմբերի 19-ի առավոտյան

100 դոլարը վաճառվում է 283 լարիով, գնվում՝ 285 լարիով
1000 ռուբլին վաճառվում է 45 լարիով, գնվում՝ 46 լարիով
100 եվրոն վաճառվում է 283 լարիով, գնվում՝ 285 լարիով

Վրաստանի Ազգային բանկի պաշտոնական փոխարժեքը սեպտեմբերի 19-ին

1 դոլար՝ 2,8261 լարի (-0,0040 լարի)
1 եվրո՝ 2,8204 լարի (-0,0026 լարի)
100 ռուբլի՝ 4,0469 լարի (-0,0281 լարի)