Կարմիր խաչի ախալքալաքյան մասնաճյուղը մեկ տարվա ընթացքում, շուրջ 40-ից ավել՝ տարբեր տարիքի և նախասիրություններ ունեցող կամավորների մասնակցությամբ իրականացվել են ուսուցողական տարբեր միջոցառումներ:

Հանդիպումներ են անցկացվել հետևյալ թեմաներով. առաջին բուժօգնություն, հոգեբանություն, վիրուսներ և դրանցից բխող հիվանդություններ, ջրի և շրջակա միջավայրի աղտոտվածություն և այլն, ինչպես նաև բնության մաքրման աշխատանքներ:

«Մեր հիմնական նպատակն է ունենալ իրազեկ համայնք, դրա համար հանդիպումներ ենք կազմակերպում տարբեր ուսումնական հաստատություններում և գյուղերում: Այն մեթոդաբանությունը, որը մենք ենք կիրառում առաջին բուժօգնության հանդիպումների ժամանակ ոչ միայն տեսական գիտելիքներ փոխանցելն է, այլ նաև հնարավորություն ենք տալիս մասնակիցներին ստացած գիտելիքները օգտագործել գործնականում», – ասում է Ախալքալաքի մասնաճյուղի մենեջեր Հնազիկ Ավետիսյանը:

witeli jvari

Նրա խոսքով՝ անկախ նրանից, որ Ախալքալաքում Կարմիր խաչի գրասենյակը դեռ ամբողջությամբ վերանորոգված չէ, սակայն կամավորները մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ են մասնակցում միջոցառումներին և պատրաստ են կիսվել իրենց գիտելիքներով:

Հնազիկ Ավետիսյանի խոսքով, առաջիկայում սպասվում են շատ հետաքրքիր միջոցառումներ, իսկ գրասենյակի ամբողջական վերանորոգվելուց հետո քաղաքացիները հնարավորություն կունենան անվճար մասնակցել առաջին բուժօգնության դասերին:

diana

Կարմիր խաչի Ախալքալաքի մասնաճյուղում տարիքային կամ մասնագիտական որևէ սահմանափակում չկա, քանի որ հնարավոր է գտնել ցանկացած տեսակի աշխատանք՝ կախված անհատի նախասիրություններից: Անցկացվում է առաջին օգնության մասին թրեյնինգներ աշակերտների և ուսուցիչների համար, թրեյներները կամավոր երիտասարդներ են, որոնց շարքերը կարող եք համալրել և դուք: Եթե ցանկանում եք աջակցել մարդասիրական այս գործունեությանը, կարող եք կապ հաստատել մասնաճուղի մենեջերի հետ 598 88 81 03 հեռախոսահամարով կամ ձեր տվյալները ուղարկել Hnazikavetisyan@gmail.com էլեկտրոնաին հասցեին: