Ինչ են ասում ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հանձնարարված սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքները, կուսակցությունների վարկանիշի և հեռուստատեսության դերի մասին՝ զրուցում է փորձագետ, քաղաքագետ Գելա Վասաձեն:
«IRI»-ի հետազոտության համաձայն, իշխող կուսակցությունն ընտրություններում հաղթելու ավելի լավ հնարավորություն ունի: Սակայն բավակա՞ն է 33%-ը:
– Սկսենք նրանից, որ ցանկացած հարցում բավականին պայամանական բան է: Առաջին հարցը հետևյալն է՝ կարելի՞ վստահել դրանց: Այստեղ պատասխանը միանշանակ է, միջազգային այնպիսի կազմակերպությունների հարցումներին, ինչպիսիք են «IRI»-ը, «NDI»-ը և «Radisson Research»-ը, միանշանակ կարելի է վստահել, այլ բան է, որ պետք է կարողանաք դրանք կարդալ: Ի՞նչ է նշանակում 33%-ոց աջակցություն «Երազանքին»: Իշխող կուսակցության համար սա լավ է, թե վատ: Մի կողմից՝ ավելին, քան լավ է, քանի որ նրանք երկկողմանի առավելություն ունեն իրենց ամենամոտ մրցակիցների՝ «Ազգային շարժման» նկատմամբ: Բայց, մյուս կողմից, սա ընդամենը 33% է, ինչը նրանց թույլ չի տա կազմավորել իշխանություն, նույնիսկ եթե արդյունքն այդպիսին լինի: Եվ եթե հաշվի առնենք այն փաստը, որ հունիսին իշխող կուսակցության վարկանիշը 40% էր, այսինքն՝ մտածելու առիթ կա: Ընդամենը 7 ամսվա ընթացքում վարկանիշի անկումը 7%-ով շատ մտահոգիչ ազդանշան է իշխող կուսակցության համար:
Բացի այդ, չպետք է մոռանալ, որ հարցումն անցկացվել է հուլիսին, իսկ քաղաքական կուսակցությունները միայն հիմա են սկսում ներգրավվել նախընտրական քարոզարշավին: Հետևաբար, ոչ ոք չի կարող միանշանակ ասել, արդյո՞ք սա բավարար է ընտրություններում հաղթելու համար: Այս հավասարման մեջ չափազանց շատ անհայտներ կան, և այդ անհայտներն անընդհատ փոխվում են: Այսօր մեկ բան պարզ է` COVID-19-ի դեմ պայքարի դրական արդյունքները մեծապես բարձրացրեցին բնակչության շրջանում «Երազանքի» վարկանիշը: Բայց մարդը միայն COVID-ով չի ապրում: Հասկանալի է, որ այդ արդյունքները ձեռք են բերվել տնտեսությունը կործանելու միջոցով, և սոցիալական հետևանքներն արդեն սկսում են դրսևորվել: Ընտրություններին նախորդող ոչ լրիվ երեք ամիսների ընթացքում սոցիալական իրավիճակը անխուսափելիորեն կվատթարանա: Պարզ է, որ կառավարությունը կփորձի լրացնել սոցիալական ոլորտն արտերկրից ստացված վարկերի միջոցով: Նրանք արդեն են սկսել դա անել: Բայց հարցն այն է, արդյո՞ք նրանց կբավարարի այդ գումարները, և որքանո՞վ արդյունավետ կլինի բաշխիչ համակարգը: Այնպես որ, կհետևենք ընթացքին:
Հարցումից ելնելով, ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկը չի կարո՞ղ մրցակցել իշխող կուսակցության հետ:
– Հարցումներից հստակ երևում է, որ ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկը չի կարողանա առանձին մրցել իշխող կուսակցության հետ: Բայց մյուս կողմից՝ բոլոր, կամ ավելի ճիշտ՝ գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունները միասին լավ հնարավորություն ունեն այս ընտրություններում ջախջախել գործող իշխանությանը և ձևավորել կոալիցիոն կառավարություն: Առավել ևս, որ դրա համար կա հասարակության կողմից պահանջ, որը ոչ միայն հոգեբանորեն է հոգնել «Երազանքից», այլև չի ցանկանում ընդունել մեկ այլ առաջնորդի: Բացի այդ, մեր արևմտյան գործընկերները հստակ հասկացնում են, որ նրանք կողջունեն այդ սցենարը՝ որպես Վրաստանում ժողովրդավարության զարգացման քայլ:
Հարցվածների 17%-ը չգիտի, թե ում օգտին է քվեարկելու: Եվս 11%-ը դժվարացավ պատասխանել: Սա նշանակում է, որ բնակչության այդքան տոկոսը պարզապես չի քվեարկի:
– Իհարկե, ոչ: Բնականաբար, ընտրողների մասնակցությունը չի լինի 100%-ոց, բայց մենք բոլորս գիտենք, որ ընտրություններում, որոնք որոշիչ են համարվում, իսկ ներկայիս ընտրությունները հենց այդպիսին են, ընտրողների մասնակցությունը շատ սովորականից ավելի մեծ է: Ավելին, որքան մեծ է մասնակցությունը, այնքան ավելի լավ է ընդդիմության համար: Դա կարելի է պարզաբանել հեշտորեն, իշխանությունն ունի վարչական ռեսուրսներ, և, անշուշտ, կբերի իր ընտրողներին: Ընդդիմության համար սա ավելի բարդ խնդիր է: Ընդդիմության հիմնական խնդիրն է հենց այն, որ իր ընտրողներին բերի ընտրատեղամաս: Ով դա կանի ավելի արդյունավետ, նա էլ հաջողության կհասնի: Վստահ եմ, որ այս ընտրություններում մենք կտեսնենք նոր քաղաքական տեխնոլոգիաներ, որոնք իշխանություններն արդեն վաղուց օգտագործում են, բայց ընդդիմությունը միայն առաջին երկչոտ քայլերն է անում այս ուղղությամբ: Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնց համար քաղաքացիական հասարակությունն այսքան ժամանակ պայքարում էր, այսօր գործնականում յուրաքանչյուր կուսակցության, թեկուզ շատ փոքր, խորհրդարան մտնելու հնարավորություն է տալիս: Բայց որքանով են կողմերը օգտագործում այդ հնարավորությունը, հարցը բաց է:
Ին՞չ օգուտ կա նրանից, որ 1-2 տոկոսանոց հարաբերակցությամբ ոչ մեծ կուսակցությունները ներկայացված կլինեն խորհրդարանում: Արդյո՞ք իմաստ ունի, որ նման կուսակցությունները լինեն խորհրդարանում:
– Իհարկե այդպես է, հատկապես խորհրդարանում գտնվողների համար: Քաղաքականությունը մեր դժվարությունների պահին կոմերցիայի նույն առարկան է, ինչպես մնացած ամեն ինչը: Իսկ տարբեր խմբերի միջև պայմանավորվածությունները հենց ժողովրդավարությունն է:
IRI-ի մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տալիս, որ Վրաստանի բնակիչներն ամենաշատը վստահում են իշխանական «Իմեդի» հեռուստաընկերությանը: Դրան հաջորդում են ընդդիմադիր «Մթավարին» և «Ռուսթավի 2»-ը, որոնք վայելում են վստահություն: Ինչի՞ հետ է դա կապված: Եվ ինչպե՞ս է հեռուստատեսությունն ազդում կուսակցության վարկանիշի վրա:
– Այս արդյունքները քաղաքական կուսակցությունների հավաստիության վկայությունն են: Ընդհանուր առմամբ, հեռուստատեսության դերը դեռ շատ մեծ է, բայց նոր քաղաքական ուժերը, օրինակ՝ Գիորգի Վաշաձեի «Ռազմավարություն Աղմաշենեբելին» գրեթե ամբողջովին հրաժարվել է արտաքին գովազդից՝ հիմնական շեշտը դնելով «Facebook» սոցիալական ցանցի վրա: Եվ դա ճիշտ է, նրանց ընտրողը Ֆեյսբուքում է, ուստի ինչու են ռեսուրսները վատնում մեկ այլ բանի վրա: Ընդհանրապես, ապագա ընտրությունների ճակատագիրը կախված է նրանից, թե որքանով ռացիոնալ և արդյունավետ քաղաքական կուսակցությունները կկարողանան գտնել իրենց ընտրողների կլաստերը և կաշխատեն նրանց հետ՝ հասցնելով նրանց ընտրատեղամաս: Ռեսուրսները բոլորի համար սահմանափակ են, նույնիսկ իշխանությունը, հեռուստատեսությունը թանկ հաճույք է, բայց «Երազանքը» և ՄԱՇ-ը ստիպված կլինեն օգտագործել այն, քանի որ նրանք հավակնում են համընդհանուր լուսաբանման: Նման պայմաններում փոքր կուսակցությունները, որոնք աշխատում են կետ առ կետ, կարող են հաջողության հասնել: Մեզ առջևում շատ հետաքրքիր բաներ են սպասվում: