Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի արդյունքների և հետևանքների, ստեղծված իրավիճակի պատճառների, պատրաստակամության և եզրակացությունների մասին Jnews-ը զրուցել է Հայաստանում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (RSC) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
Ինչու՞ Հայաստանը պարտվեց պատերազմում: Սա քաղաքական ձախողում է, թե՞ ռազմական: Կամ գուցե՞ գերտերությունների աշխարհաքաղաքական որոշում:
– Ղարաբաղի (Արցախի) համար 45-օրյա պատերազմի ցանկացած գնահատական կներկայացնի մի քանի գործոնների համադրություն, որոնք հանգեցրին Ղարաբաղի հայ պաշտպանների լուրջ պարտությանը: Եվ ղարաբաղյան պատերազմում եղան բազում կորուստներ, և դրանք ներառում են պարտությունը՝ դիվանագիտությունում, քաղաքականությունում և աշխարհաքաղաքականությունում, չհաշված հիմնովին ռազմական պարտությունը:
Բայց միևնույն ժամանակ, ես կասեի, որ պարտությունը կարող էր ավելի վատ լինել երեք պատճառով: Նախ, որքան էլ կործանարար չլիներ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը Հայաստանի ու Արցախի համար, այն չուներ այլընտրանք կամ ընտրություն: Ռուսաստանի կողմից մշակված, ստեղծված և պարտադրված համաձայնագիրը փաստացի դադարեցրեց ռազմական գործողությունները և «կասեցրեց քարտեզի գործողությունը», դրա հետ մեկտեղ՝ առաջ շարժվող ադրբեջանական ուժերը և Ղարաբաղի պաշտպանները փաստացի «սառեցրեցին» իրենց դիրքերը:
Երկրորդ, սա ոչ միայն կյանքեր փրկեց, այլև դադարեցրեց Ադրբեջանի հետագա հարձակումը Ստեփանակերտի վրա: Երրորդ՝ համաձայնագրի պայմանների ընդունումը փրկեց նաև այն, ինչ մնացել էր Ղարաբաղից: Այս երեք նվազագույն ձեռքբերումները դժվար էին և տհաճ, թեպետ ձեռքբերումներ էին:
Ինչո՞ւ պատերազմը սկսվեց հենց աշնանը, երբ ամբողջ աշխարհը պայքար էր մղում այլ ճակատում` կորոնավիրուսային համավարակի դեմ:
– Բազմաթիվ գործոններից, որոնք նպաստեցին այս պատերազմում պարտությանը, որոշիչ էր Ադրբեջանի կողմից հարձակման ժամանակը: Թուրքիայի հետ խոշոր զորավարժությունների քողի տակ թաքցնելով պատերազմի ռազմական նախապատրաստվածությունը՝ ադրբեջանցիները սկսեցին հարձակվել՝ անսպասելիության նոր տարրով: Թեև ակնհայտ է, որ սա հետախուզական ձախողում էր, քանի որ հայկական և ղարաբաղյան կողմերը որոշակի ինքնաբավություն ցուցաբերեցին:
Պատերազմի ժամանակի ընտրությունը, որը նաև թուրքական ռազմական պլանավորման հետևանք էր, որը COVID-19 համավարակի, ԱՄՆ նախագահական ընտրությունների և աշխարհաքաղաքական գերտերությունների կողմից ուշադրության ընդհանուր պակասի ֆոնին փորձեց ուշադրությունը լայնորեն շեղել հավելյալ իր վրա: Այս գործոնը ակնհայտ էր նաև աշխարհաքաղաքական համատեքստում, երբ պատերազմը տևեց շուրջ 45 օր՝ սակավ միջազգային արձագանքով և էլ ավելի քիչ մտահոգությամբ: Այսպիսով, տարածաշրջանից տարիներ շարունակ ամերիկացիների գնալուց հետո, զուգորդված արևմտյան երկրների շրջանում «մեղմ անտեսման» մասին ընդհանուր զեկույցով, Հայաստանը և Ղարաբաղը մնացին միայնակ:
Բայց և՛ պատերազմը, և՛ դրա հետևանքները առանձնանում են և մնում որպես քաղաքական ձախողում: Ե՛վ Հայաստանը, և՛ Ղարաբաղը քաղաքականապես չհամաձայնեցին պատերազմի ռիսկի հետ, որը հիմնված էր անվտանգության կեղծ զգացողության և Ադրբեջանի թուլության և Թուրքիայի մտադրությունների նկատմամբ անտեսման վտանգաբեր գերավստահության վրա: Դա նաև երկար տարիների դիվանագիտության ձախողումն էր` փոխզիջման և զիջումների անհրաժեշտությունը ճանաչելու համառ մերժմամբ, ինչին պարտադրում էր Ադրբեջանի կայուն մաքսիմալիստական մոտեցումը:
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը, Հայաստանն ինչո՞ւ պատրաստ չէր պատերազմի:
– Հիմնական խնդիրը արմատավորված է հայկական և ղարաբաղյան կողմերի «անպարտելիության առասպելում», որտեղ Ադրբեջանին թերագնահատելու վտանգավոր միտումը զուգորդվեց ոչ ճիշտ ինքնավստահության հետ, ինչը հանգեցրեց ցնցող ռազմական պարտության: Դրա հետ մեկտեղ, ջրի երես դուրս եկան տարիներ շարունակ տիրող կոռուպցիան, վատ պլանավորումը և ռազմական մասնագիտական ռազմավարության ընդհանուր պակասը: Բայց այդ թույլ կողմերը բացահայտվեցին միայն պատերազմում կրած պարտությունից հետո, երբ արդեն շատ ուշ էր: Հենց սա պետք է լինի ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական առաջնորդներին ուղղված մեղադրանքը, այն հիմա թաքցնելու համար չափազանց բացահայտ է, և, շատ կարևոր է, որպեսզի դա անտեսվի:
Պատերազմից հետո ի՞նչ եզրակացություններ պետք է անի Հայաստանը:
– Ղարաբաղի համար պատերազմն ավարտվել է ռազմական համատեքստում: Բայց Արցախի ապագայի ու անվտանգության համար պատերազմը հիմա է մտնում նոր, նույնիսկ ավելի բարդ փուլ՝ դիվանագիտական պայքարի փուլ: Դե իսկ դիվանագիտական պայքարը դա համատեքստ է բարձր խաղադրույքներով և կարևոր հետևանքներով՝ Արցախի ապագան որոշելու և նրա բնակչությանը պաշտպանելու համար: Եվ կա իրական մտահոգություն այն մասին, ինչը համաձայնագրում ամրագրված կամ շեշտադրված չէ: Օրինակ, Լեռնային Ղարաբաղի «կարգավիճակի» հարցում հստակություն չկա, իսկ մի շարք այլ հետևանքներում ու հարցերում ակնհայտ է առերես բանակցությունների և հետագա համաձայնագրերի անհրաժեշտությունը: Նման ապագա դիվանագիտությունը պետք է ներառի և ներգրավի հակամարտության բոլոր կողմերին, այդ թվում` հենց Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչներին: Հակառակ դեպքում, Ղարաբաղի ցանկացած հետագա բացառումը միայն կվնասի այս համաձայնագրի ուժին ու կայունությանը:
Այսպիսով, հնարավորություն կա դիվանագիտորեն «կանգուն» պահել Ղարաբաղի հարցը: Սա նշանակում է, որ քանի որ գործող համաձայնագիրը ոչ խաղաղության վերջնական պլանն է, և ոչ էլ համաձայնեցված լուծումը, և պատերազմը հնարավոր է պարտված է համարվում, բայց այն դեռ չի ավարտվել, ինչը ենթադրում է դիվանագիտական պաշտպանության հետագա փուլ: Բայց երկրորդ պարտությունը կանխելու համար Հայաստանն ու Ղարաբաղը պետք է ձևավորեն նոր դիվանագիտական ռազմավարություն՝ նպատակները սահմանելու և արդյունքները պաշտպանելու համար: Ցավոք, ես դեռ չեմ տեսնում նման մտադրությունների որևէ վկայություն:
Հնարավոր է արդյո՞ք, որ Շուշին կրկին հայտնվի ղարաբաղյան իշխանությունների վերահսկողության տակ:
– Ոչ, Ադրբեջանի կողմից Շուշիի գրավումը չափազանց կարևոր էր Ադրբեջանի ներքին քաղաքականության համար, որպես Ալիևների ընտանեկան տոհմի «թագի միջի մարգարիտը», ինչը նշանակում է, որ խորհրդանշորեն Շուշիի գրավումն Ալիևների թագավորության՝ թե՛ հոր, և թե՛ որդու ամենակարևոր հաղթանակն է համարվում:
Միևնույն ժամանակ, հնարավոր է, որ Ադրբեջանը հասավ կարևոր հաղթանակի՝ կորցրած տարածքները վերադարձնելու և Ղարաբաղի ու Հայաստանի դեմ նվաստացուցիչ պայքարը բռնի կերպով ավարտելու հարցում, բայց այդ հաղթանակը Ադրբեջանի համար ունի հստակ սահման: Եվ չնայած հաղթանակին, Ադրբեջանի հասարակության մեջ նախնական ժողովրդականությունն ու խանդավառությունը կարող են արագ թուլանալ և դառնալ ոչ այդքան դիմացկուն, քան իշխող վերնախավի հույսերն են: Եվ նման ինտենսիվությունը կարող է արագորեն շրջվել նախագահ Ալիևի դեմ, որի ժառանգական կառավարման հիմքում ընկած է ավելի շատ կոռուպցիա և հովանավորչություն, առանց ազատ և արդար ընտրությունների իրական լեգիտիմության:
Հայաստանում հին ու նոր իշխանությունների դիմակայությունը որքանո՞վ ազդեց այս ամբողջ իրավիճակի վրա:
– Չնայած քաղաքական առաջնորդների յուրաքանչյուր վերնախավ, հին և նոր, կկիսեն այս պատերազմում կրած պարտության պատասխանատվությունը, բայց քաղաքական էլիտայում առկա է մեղքի շատ ավելի տարբեր շերտեր: Նախկին իշխանություններն ավելի շատ մեղավոր են կոռուպցիոն «ուռուցքի» աճի մեջ, որը թուլացրեց բանակը և խաթարեց միասնությունն ու հասարակության վստահությունը: Վերջին տասնամյակների ընթացքում կայացրաած որոշումները, որոնք հաճախ անձնական օգուտներից դրդված վեր էին դասվում ազգային շահերից, ինչը երեւում է երկրի թալանումից, տնտեսության թալանից և կոռումպացված օլիգարխիկ «վերնախավի» կերակրումից, նրանցից յուրաքանչյուրը ազգի համար վերք էր, որը միայն ավելի մոտեցրեց այս պարտությանը: Բայց նոր սերունդը նոր մարտահրավերի կբախվի: Եվ այս նոր սերունդն է կրելու այն բեռը, որը որոշելու է, թե ինչպիսին կլինեն Հայաստանն ու Ղարաբաղը: Այնուամենայնիվ, հայերն առնվազն գոյության համար պայքարող ազգ են, և դեռ վաղ է ասել, որ մենք ճակատագրական կորուստ ենք ունեցել:
Ինչպե՞ս եք տեսնում Ռուսաստանի դերը այս ամենում: Ռուսաստանը փրկի՞չ է, թե՞ այն ունի մեղքի իր բաժինը:
Ակնհայտ է, որ Ռուսաստանը վերականգնել է իր գերիշումը: Ռուսաստանի կողմից բավականին անախորժ հանրային ձախողումից հետո՝ ավարտին հասցնել ռազմական գործողությունների հիմնական և ժամանակավոր դադարեցումը մինչև ամբողջական հրադադարի ռեժիմը, Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի կողմից աջակցվող «խաղաղության համաձայնագրի» հանկարծակի հայտարարումը Մոսկվայի համար իսկական հաղթանակ էր մի քանի պատճառներով:
Նախ և առաջ` այս նոր համաձայնագրի պայմանները Ռուսաստանին տալիս է Մոսկվայի նպատակներից ամենակարևորը` գերիշխող ռազմական ներկայությունը: Նախկինում Լեռնային Ղարաբաղում ռազմական անմիջական որևէ ներկայության բացակայությունը ղարաբաղյան հակամարտության ամենատարբերակող կողմերից մեկն էր՝ կտրուկ տարանջատելով հետխորհրդային տարածքում ցանկացած այլ նմանատիպ հակամարտությունից: Եվ այս բացակայությունը վաղուց արդեն գրգռող հանգամանք էր Մոսկվայի համար՝ արտացոլելով իշխանության և ազդեցության արդյունավետ նախագծման Ռուսաստանի կարողության սահմանները: Բայց հիմա, երբ այդ անհասկանալի նպատակն իրագործվել է, այժմ ռուս խաղաղապահները կարևոր դեր են խաղում նոր խաղաղության համաձայնագրի վստահելիությունն ու կայունությունն ապահովելու գործում՝ դրանով իսկ տալով Մոսկվային էլ ավելի վճռական դեր տարածաշրջանում:
Ռուսաստանի համար երկրորդ շահաբաժինը կապված է Հայաստանի կառավարության վրա նրա ուժեղ ազդեցության հետ: Չնայած 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությանը» ոչ բնորոշ պասիվ և կոշտ արձագանքին, Մոսկվան, կարծես, սպասում էր և այժմ օգտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության վրա առավելագույն ճնշում գործադրելու հրաշալի հնարավորությունից: Ռուսական ազդեցության այս աճը ոչ միայն կպահի Հայաստանը ռուսական ուղեծրում, այլև ավելի կսահմանափակի Հայաստանի կարողությունն ու կողմնորոշումը` ավելի սերտ հարաբերություններ որոնելու Արևմուտքի հետ: Այս համատեքստում Մոսկվան հնարավոր է շարունակի ձգտել Հայաստանի էլ ավելի խորը կախվածությանը իրենից, որի արդյունքում Հայաստանը կանգնում է հետագայում իր անկախությունը գրավադրելու և իր ինքնիշխանության մեծ մասը Ռուսաստանին փոխանցելու վտանգի առջև:
Քրիստինե Մարաբյան