Վրաստանում ազգայնականության դրսևորումների, դրա քաղաքական նպատակներով կիրառման և այն գործընթացներում գործածման, որոնք ակտիվանում են ընտրություններին, որ ուղղություններում է դրսևորվում ազգայնականությունը և շատ ավելիի մասին, Jnews.ge-ը զրուցել է փիլիսոփա և քաղաքագետ, Իլիայի համալսարանի պրոֆեսոր և Կովկասի խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտի նախագահ Գիա Նոդիայի հետ:

– Այրդյո՞ք Վրաստանում կա ազգայնականություն և ինչպե՞ս է այն դրսևորվում:

– Վրաստանում գոյություն ունի առնվազն երկու տեսակի ազգայնականություն, որոնք հակասում են միմյանց: Գոյություն ունի քաղաքական, քաղաքացիական ազգայնականություն, որի հիմնական նպատակը անկախությունն է, ինքնիշխանությունը: Իրական ինքնիշխանության պաշտպանությունն, իհարկե, ֆորմալ է, ինքնիշխանությանը ոչինչ չի սպառնում, բայց ես նկատի ունեմ պետականության մակարդակում ճակատագրին իսկապես վերահսկելու իրավունքը: Ես այս ազգայնականությանն արեւմտամետ եմ անվանում իր էությամբ, դրա վտանգի հիմնական աղբյուրը տեսնում եմ Ռուսաստանում, ինչպես նաեւ Ռուսաստանին կենտրոնացած որոշակի խմբերում: Սա մեկ ազգայնականությունն է, հենց դա էլ կարելի է ասել գերիշխում է, գոնե եթե եզրակացություն անենք հասարակության կարծիքի հարցումների վրա հիմնվելով: Այն կենտրոնացած է հասարակության ավելի լուրջ մասի վրա՝ երիտասարդների շրջանում: Բայց կա ազգայնականության մեկ այլ տեսակ էլ՝ ավելի էթնո-մշակութային, որն ուղղված է այսպես ասած մշակութային ինքնության պահպանմանը: Այն հիմնականում տեսնում է որպես վտանգի աղբյուր Արևմուտքին, նոր միտումներում: Վտանգ է տեսնում Վրաստանի բացության, տնտեսական թափանցիկության, բիզնեսի բացության մեջ: Այն փաստի հետ կապված, որ մարդիկ գալիս են տարբեր երկրներից՝ Իրանից, Թուրքիայից, արաբական երկրներից, նրանք կարող են այստեղ բիզնեսով զբաղվել, և դա դրսևորվում է տարբեր, այսպես կոչված, ծայրահեղ ազգայնական խմբերի կամ ծայրահեղ աջակողմյան խմբերի ձևավորման, ամրապնդման մեջ, ինչպես կոչում են տարբեր կերպ, սա այլ ազգայնականություն է, իր կողմնակիցների շրջանում տարբեր մարդկանց աջակցությունը մեծանում է, բայց կարծես ողբերգական ձևով:

– Եկեղեցին հաճախ է խոսում մշակութային և կրոնական ինքնության սպառնալիքների մասին, որքանո՞վ է դա նպաստում ազգայնական տրամադրությունների բարձրացմանը:

– Եկեղեցու ներկայացուցիչները երբեմն իսկապես շահարկում են: Օրինակ՝ վերջերս Մառնեուլիում հայր Գիորգին դեմ էր Նարիման Նարիմանովի հուշարձանի վերականգնմանը: Բայց ես չեմ կարծում, որ սա կլինի եկեղեցու կառավարելի գործողությունը, ավելի շուտ, առանձին քահանաները կօգտագործեն նման մոտիվներ՝ իրենց վարկանիշը բարձրացնելու համար, սրանք հատկապես նրանք են, ովքեր ապրում են այն շրջաններում, որտեղ փոքրամասնություններն են բնակվում: Եկեղեցու հեղինակությունը վերջին տարիներին բավականին ընկնում է: Բացի այդ, ես չեմ կարծում, որ եկեղեցին, որպես ամբողջություն, ազգային հիմնախնդիրները շահարկելու որևէ դրդապատճառ ունի, համենայն դեպս, կապված Վրաստանի ազգային փոքրամասնությունների հետ: Ավելի շատ շահարկում են արտաքին կապիտալի հարցը Թուրքիայից, Իրանից և այլն:

– Շուտով Վրաստանում ընտրություններ են, յուրաքանչյուր նախընտրական ժամանակահատվածում նախընտրական խոստումներում հայտնվում են ազգայնական ենթատեքստեր, դրա վառ օրինակն է Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլիի նախընտրական ելույթը, որքանո՞վ արդիական կլինեն այս տարի նման քայլերը:

– Այո, քաղաքական գործիչները միշտ շահարկում են այնպիսի զգացողություններով, որոնք կարծում են, որ կաշխատեն իրենց օգտին: Կրկին, դա կախված է նրանից, թե որ կուսակցության, որ թեկնածուների մասին է խոսքը, բայց կարծում եմ, որ նման շահարկումները տեղի կունենան այս կամ այն արտահայտումներով:

– Ազգայնականության հողի վրա ո՞ր հարցերը հնարավոր կլինի շահարկել այս ընտրություններում:

– Կարծում եմ, որ դրանք շահարկվելու են տարբեր խմբերի կողմից, եթե Զուրաբիշվիլին շահարկում էր թուրքական հարցը, երբ նա եկել էր հայ համայնք, ապա ադրբեջանցիների հետ նա այլ կերպ էր խոսում: Ցանկացած հարց, որը էթնիկ, կրոնական է, որը, ինչպես կարծում են քաղաքական գործիչներն իրենց համար շահեկան են և կարող են օգտագործել ընտրությունների շրջանում:

– Վերջերս Պետական անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ Քվեմո-Քարթլիում կա մի խումբ, որը զբաղվում է ազգային հարցի հետ կապված շահարկումներով և տարածում է էթնիկ երկպառակություն: Ավելի կոնկրետ տեղեկատվություն չկար: Ինչի՞ մասին էր խոսքը:

– Ինձ նույնպես շատ է հետաքրքրում այս հարցը, ում նկատի ունեին նրանք: Բայց երբ իշխանությունները նման բան են ասում, առաջինը, ինչի մասին միտք է հղանում, ընդդիմադիր «Ազգային շարժմանը» կամ ընդդիմության այլ խմբավորումներին ինչ-որ բանի մեջ մեղադրելն է: Քանի որ ադրբեջանական բնակչության մեջ կան ընդդիմության կողմնակիցներ, և կան իշխող կուսակցության կողմնակիցներ էլ: Գուցե նրանք կօգտագործեն դա, մեղադրելով իրենց որոշ քաղաքական ընդդիմախոսներին ազգայնական դրդապատճառներ հրահրելու մեջ, բայց սա միայն ենթադրություն է: Հայտարարությունը, որը տարածվել էր, որը Դուք նկատի ունեք, դա շատ մշուշոտ է: Ընդհանրապես պարզ չէ, թե ում նկատի ունեն նրանք, որտեղից են եզրակացնում: Բացարձակապես անհասկանալի հայտարարություն է ինձ համար:

– Կորոնավիրուսի ժամանակ ադրբեջանցիների վրա եղել են հարձակումներ, արդյո՞ք միշտ այդպիսի շահարկումների համար կա թիրախ: Ի՞նչ մանիպուլյացիաներ կարող են լինել հայերի նկատմամբ ազգային հողի վրա:

– Հայերի հետ կարիլի է շահարկել օրինակ՝ թուրքերով և Թուրքիայով, որն այդքան հայտնի հարց է, դե հասկանալի է շատ հայերի համար հուզական առումով կարևոր հարցեր: Կարելի է շահարկել, վախեցնել բնակչությանը, որ, օրինակ, ընդդիմությունը ցանկանում է վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սա նույնպես կարելի է անվանել այն խնդիրներով շահարկում, որոնք, կարելի է ասել, կարևոր են ջավախահայության համար, քանի որ նրանք հաճախ են գնում Ռուսաստան՝ արտագնա աշխատանքների:

– Ինչպե՞ս կարող են էթնիկ վրացիներին ազգային փոքրամասնությունների դեմ տրամադրել:

– Փաստորեն, իշխանությունն այդպիսի հետաքրքրություն չունի, ընդդիմությունը՝ նույնպես, բայց կարող են հայտնվել որոշ ուժեր, ինչպես, օրինակ, վերջերս, վրացական քայլերթի առաջնորդ Բրեգաձեն հայտարարեց, որ ինքը ցանկանում է ստեղծել շարժում, բայց ես կարծում եմ, որ այս խմբերի կողմից ինչ-որ մանիպուլյացիա հնարավոր է՝ ասենք Դավիթ Գարեջիի առումով, նրանք սիրում են բարձրացնել այս թեման, ես չեմ բացառում, որ նրանք կփորձեն օգտագործել դա: Նրանք ցանկանում են ստեղծել կուսակցություն, որն ուղղված է զբոսաշրջիկների, արտագաղթողների, օտարերկրացիների, օտարերկրյա գործարարների, թուրքերի, իրանցիների դեմ, ավելին, քան ընդդեմ իրենց իսկ Վրաստանի քաղաքացիների, որոնք հանդիսանում են հայեր կամ ադրբեջանցիներ:

– Որքանո՞վ կկարողանա այս կուսակցությունն դրսևորել իրեն և ձայներ ստանալ:

– Չեմ կարծում, որ նրանք շատ ձայներ կստանան: Մենք արդեն ունենք «Հայրենասերների դաշինք», որոնք աշխատում են համարյա այս ուղղությամբ: Նրանք ստիպված կլինեն ձայներ խլել «Հայրենասերների դաշինքի» ներկայացուցիչներից: Այնպես որ, այս փուլում ես առանձնահատուկ հեռանկարներ չեմ տեսնում այս կուսակցության համար:

Քրիստինե Մարաբյան