Մարտի 23-ին Ախալքալաք կատարած այցի ընթացքում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քելլի Դեգնանը զրուցել է շրջանային ԶԼՄ-ների հետ և պատասխանել նրանց հարցերին։
Քելլի Դեգնանը Jnews-ի լրագրողի շրջաններում քաղաքացիական հասարակության պասիվության և պատճառների մասին հարցին պատասխանել է.
– Ես լսել եմ, որ մարդիկ դուրս են եկել փողոց՝ ի ցույց հանելու իրենց ձգտումը դեպ Եվրոպա։ Շատ այլ քաղաքներից այնտեղ ներկա չէին։ Բայց ես կարծում եմ, որ դա Վրաստանում ժողովրդի հստակ ցույցն էր։ Որ նրանք կատարեցին դեպի Եվրոպա իրենց ճանապարհի հստակ, վճռական ընտրությունը։ Եվ այն ամենը, ինչը նրանց մոլորեցնում է, այն ամենը, ինչը նրանց շեղում է այս ճանապարհից, չի ողջունվում Վրաստանի ժողովրդի կողմից։ Եվ ես կարծում եմ, որ իշխանությունը լսեց ժողովրդի ձայնը։ Պատճառներից մեկը, ինչի համար էլ մենք կարծում ենք, որ մարզերն այդչափ կարևոր են, այն է, որ մարզերը կարող են զգալի ներդրում ունենալ կառավարության քաղաքականության մեջ, ձեր նպատակները, ձեր առաջնահերթությունները, ձեր երազանքները պետք է ներկայացված լինեն նաև Թբիլիսիում:
Պատճառներից մեկը, ինչի համար էլ մենք այսօր այստեղ հավաքվել ենք և բացում ենք ամերիկյան անկյուն, այն է, որ այստեղ՝ Ախալքալաքում, քաղաքացիական հասարակության վերապատրաստման դասընթաց անցկացնենք՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչով են օգնում մեր ծրագրերը և շարունակելու դրանք: Ես գիտեմ, որ որոշ մարդիկ ավելի շատ թափանցիկություն են ուզում, մեզ մոտ շատ թափանցիկ գործընթաց է: Այն, թե ինչպես է օգտագործվում ԱՄՆ օգնությունը Վրաստանում, այն գործընթացի մի մասն է, որը երաշխավորում է, որ մեր գործընկերները աշխատեն մեզ հետ՝ ողջ երկրում առկա համայնքներում կենսապայմանները բարելավելու համար: Հասկացեք մեր գործընթացը, հասկացեք, թե հանուն ինչի է հանդես գալիս Ամերիկան: Հասկացեք, որ մենք այստեղ ենք՝ աջակցելու վրաց ժողովրդին ձեր աշխատանքում և կայունության ու ժողովրդավարության երազանքների մեջ: Մենք ցանկանում ենք աջակցել քաղաքացիական հասարակությանը, քանի որ նրանք Վրաստանի քաղաքացիներ են, որոնք օգնում են Վրաստանի մյուս քաղաքացիներին բարելավելու ձեր համայնքի պայմանները, դա շատ պարզ է: Վրացիներն օգնում են վրացիներին, իսկ ԱՄՆ-ն աջակցում է վերջինիս որոշակի ֆինանսական և բազմաթիվ այլ տեսակի օժանդակություններով, մենք շատ հպարտ ենք և ուրախությամբ ենք դա անում:
Հարցին, թե դեսպանը կարծում է արդյո՞ք, որ ՀԿ-ները մարզերում ուժեղ չեն, դեսպանը պատասխանեց.
– Ես չգիտեմ: Վրաստանում իմ ճանապարհորդական փորձը ցույց է տալիս, որ ամբողջ երկրում գործում են շատ ակտիվ, շատ ուժեղ, շատ արդյունավետ քաղաքացիական հասարակություն և հասարակական կազմակերպություններ: Երբեմն մարզերում դրանք նույնիսկ ավելի ուժեղ են, քանի որ ավելի քիչ ռեսուրսներ ունեն, բայց նաև ավելի քաջատեղյակ են, թե ինչի կարիք ունեն իրենց համայնքների բնակչությունը: Ես իրական առանձնակի սիրով եմ համակված բազմաթիվ ՀԿ-ների նվիրվածության և հավատարմության հանդեպ, որոնց հետ շփումից ես հաճույք եմ ստացել Վրաստանում ճանապարհորդելիս: Այսպիսով, իրականում ես շատ տպավորված եմ մարզերի ՀԿ-ներից և քաղաքացիական հասարակությունից: