Այսօր՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ախալքալաքի կենտրոնում սպանություն է տեղի ունեցել, որից հետո քաղաքում սկսվել են անկարգություններ:

Սպանված երիտասարդի հարազատները կոտրել են «Արտսեկ» հյուրանոցի դռներն ու պատուհանները, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել: JNEWS-ը դեռ չգիտի ավերածությունների ճշգրիտ պատճառները, սակայն, նախնական տեղեկություններով, ավերածությունները սկսվել են հենց Կուլիկամ գյուղի երիտասարդի սպանության պատճառով:

Ավերածությունները շարունակվում են Մյասնիկյան փողոցում, որտեղ ամբոխը հրկիզել է հյուրանոցի սեփականատիրոջ տունը:

Տեղում աշխատում են ՆԳՆ-ի և հատուկ ծառայությունների աշխատակիցները: Տեղեկությունը ճշտելու համար JNEWS-ը դիմել է Վրաստանի Ներքին գործերի նախարարություն: Ավելի մանրամասն մասին ընթերցեք հաջորդ նյութերում:

pogrom