Ըստ Շրջական միջավայրի ազգային գործակալության, Սամցխե-Ջավախքում չոր եղանակը կշարունակվի մինչև դեկտեմբերի 26-ը, 27-ից սկսած ջերմաստիճանը կսկսի իջնել և կհասնի մինչև -12 աստիճանի:

Դեկտեմբերի 26-ին Ախալքալաքում ցերեկը սպասվում է +8, +9 աստիճան ջերմաստիճան, գիշերը -1 աստիճան ջերմաստիճան:

Նինոծմինդայում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +9 աստիճան, իսկ գիշերը ջերմաստիճանը կիջնի մինչև -3 աստիճան:

Դեկտեմբերի 27-ից Սամցխե-Ջավախքում սպասվում է ձյան տեսքով տեղումներ: Դեկտեմբերի 27-28-ը Ախալքալաքում, Բակուրիանում և Նինոծմինդայում ցերեկը կլինի 0 աստիճան, գիշերը` 0, -5:

Դեկտեմբերի 29-ից Սամցխե-Ջավախքում օդի ջերմաստիճանը կիջնի, գիշերը սպասվում է -12 աստիճան ցուրտ: