Ախալքալաքի լողավազանը գրեթե պատրաստ է վերաբացվելուն, սակայն երկրում COVID-19-ի հետ կապված վատթարացած իրավիճակը և դրա հետ կապված կարգավորումները կասկածի տակ են դնում նման հաստատությունների շուտափույթ բացումը:
Դեռ հուլիսին ստուգումներ էին սկսվել մարզադահլիճներում և լողավազաններում, որոնք փակվել էին կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ ժամանակ Ախալքալաքի լողավազանի ղեկավարությունը JNEWS-ին տեղեկացրել էր, որ Ախալքալաքի լողավազանի բացման համար, որում կա նաև ֆիթնես դահլիճ, մեկ ամիս է հարկավոր:
Արդեն հոկտեմբերն է, բայց վերաբացման մասին խոսք լինել չի կարող, չնայած սեպտեմբերից լողավազանում ջուր կա, և այն տաքացվել է, ղեկավարությունը սպասում էր, որ սեպտեմբերին ստուգում կանցկացվի՝ վերաբացվելու նպատակով, սակայն այս պահին կարանտինային միջոցառումների պատճառով որոշվել է հետաձգել նման հաստատությունների գործունեությունը:
Ախալքալաքի լողավազանի տնօրինությունը հաղորդել է, որ լողավազանի վերաբացման հետ կապված դժվարությունները կապված են կորոնավիրուսով հիվանդների թվի կտրուկ աճի և Ջավախքում վիրուսով առաջին հիվանդների հայտնվելու հետ:
Ախալքալաքի լողավազանը թույլտվության համար դեռ չի դիմել
Ախալքալաքի լողավազանի աշխատանքը վերսկսելու համար մի ամիս է հարկավոր