Ինչու են դիմորդները ընտրում Հայաստանի և Ռուսաստանի համալսարանները: Ինչն է ազդում այս ընտրության վրա:
Ռուսական և հայկական բուհերում (մասնավորապես ՌՀՀ-ն` Ռուս Հայկական համալսարան, ժողովրդի մեջ անվանում են Սլավոնական), հիմնականում դիմում են Ախալքալաքի №2 ռուսական դպրոցի շրջանավարտները, քանի որ նրանց հարմար է ընդունվել ռուսալեզու բարձրագույն ուսումնական հաստատություն:
Ընտրությունն որոշվում է մի քանի բաղադրիչներով՝ Ֆինանսական, կրթության լեզվի և այլ պատճառներ, արդեն ավելի անհատական:
Դավիթ Կարապետյանն այս տարի ավարտում է Ախալքալաքի ռուսական դպրոցը: Նա դիմում է ներկայացրել Ռուսաստանի համալսարանները «Կրթության զարգացում» 2013-2020 թթ.-ին ծրագրի շրջանակներում: Այս ծրագրով ընդունված ուսանողները ռուսական բուհերում սովորում են անվճար:
Դավիթ Կարապետյանին նույնպես հետաքրքրել է այս ծրագիրը:
«Եթե հավաքես համապատասխան միավորներ, ապա արդեն 100% վստահ կլինես, որ դու կընդունվես: Եթե չընդունվես քո նշված բուհեր, ապա նրանք կտեղավորեն այլ բուհեր: Արդեն վստահորեն գիտես որ կընդունվես: Ֆինանսական կողմը, իհարկե, մեծ դեր է խաղում », – ասում է Դավիթ Կարապետյանը:
Դավիթ Կարապետյանի խոսքերով, ոչ թե վրաստանի, այլ ռուսական բուհեր դիմելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ նա վրացերենին լավ չի տիրապետում:
Դավիթ Կարապետյանն ընտրել է տնտեսագետի մասնագիտությունը, թեև նրա ծնողները ցանկանում էին նրան տեսնել որպես բժիշկ:
«Ես միշտ փոքրուց ասել եմ, որ ուզում եմ աշխատել բանկում», – ասում է Դավիթը:
Այս ծրագրով շատերն են ընդունելության դիմում ներկայացրել, բայց ոչ բոլորն են ընդունվել:
Մարգարիտա Խասանշինան ևս դիմել է այս ծրագրին մասնակցելու համար, սակայն նաև Վրաստանում է գրանցվել Միասնական ազգային Քննություններին մասնակցելու համար: Եթե նա Վրաստանում կարողանա ընդունվել անվճար, ապա սովորելու կմեկնի Թբիլիսի:
«Ես ընդունվել եմ (ռուսական ծրագրով), բայց դեռ քաղաքները չեն ասել, և ես չգիտեմ, թե որ քաղաքը կընկնեմ, ես որոշեցի մասնակցել նաև վրաստանի քննություններին: Վրաստանի համալսարանների համար ես ընտրել եմ իրավաբանի մասնագիտությունը, իսկ ռուսական համալսարանների համար լինգվիստի մասնագիտությունը », – ասում է Մարգարիտա Խասանշինան:
Նա կարծում է, որ եթե լավ մասնագետ լինես, ապա աշխատանք ամեն տեղ կարելի է գտնել, նույնիսկ Ախալքալաքում:
Ելիզավետա Գալուստյանը ընտրել է Երևանի համալսարանը, քանի որ ունի ռուսական կրթություն, ուստի ցանկանում է կրթությունը շարունակել ռուսերեն լեզվով և դիմել է ՌՀՀ-ին:
Նա շատ է սիրում ճշգրիտ առարկաները՝ մաթեմատիկա, ֆիզիկա, այդ պատճառով ընտրել է տնտեսագետ մենեջերի մասնագիտությունը:
«Այս մասնագիտությունը պահանջված է, և ես գիտեմ, որ անպայման կգտնեմ աշխատանք: Տնտեսագետները միշտ անհրաժեշտ են: Դա երազանք չէր, ես ուղղակի առաջնորդվել եմ նրանով, որ հետագայում աշխատանք ունենամ: Տեսնենք, թե ինչպես կստացվի », – ասում է Ելիզավետա Գալուստյանը:
Այս երեխաներին չեն վախեցնում ոչ դժվարությունները, և ոչ էլ, այն որ նրանք առաջին անգամ հեռանալու են իրենց ծնողներից ու այժմ ինքնուրույն են որոշումներ կայացնելու:
Հարցին, թե արդյոք մտադիր են վերադառնալ Ախալքալաք սովորելուց հետո, նրանք պատասխանեցին անվտահ, բայց, եթե կյանքը դասավորվի մեծ քաղաքում, ապա նրանք չեն վերադառնա:
Շուշան Շիրինյան