Շների հարձակման երեք դեպք հուլիսի 11-ին, հուլիսի 10-ին, թիվ 5 հանրային դպրոցի բակում շների խմբի կողմից հարձակում է գրանցվել։ Կենդանիների հարձակումների հետեւանքով տուժածներն անհրաժեշտ պատվաստանյութը ստացել են հիվանդանոցում, նրանց վիճակը նորմալ է։
Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնի (ՀԱԿ) տվյալներով՝ 2023 թվականի 7 ամիսների ընթացքում գրանցվել է կծելու 74 դեպք, ինչը ընդամենը 10 դեպքով է պակաս, քան 2023 թվականին։
Անօթևան կենդանիների խնդիրն ամենադժվարներից և անլուծելիներից է ոչ միայն Ախալքալաքում, այլև ողջ Վրաստանում։ Ու չնայած անօթևան շների խնդիրը չի լուծվում, որի համար պատասխանատու են երկրի իշխանությունները, բնակիչները ստիպված են վճարել շների հարձակման համար, կատաղության դեմ պատվաստումն անվճար է ոչ բոլորի համար։
«Այն ամենը, ինչը կապված է հակակատաղության պատվաստանյութի հետ, Հանրային առողջության կենտրոնն անվճար է փոխանցում Ախալքալաքի հիվանդանոցին: Մենք բերում ենք Թբիլիսիից: Ծառայության դիմաց հիվանդանոցը, որքան գիտեմ, հիվանդներից գումար է ստանում (25 լարի): Մենք փորձեցինք այս պատվաստումը լիովին անվճար դարձնել, քանի որ մենք ինքներս ենք փոխանցում պատվաստանյութը, բայց ավաղ, մեզ չհաջողվեց պատվաստումն անվճար դարձնել բոլորի համար»,- ասում է Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը։
Վճարովի թե անվճար, դա կախված է նրանից, թե շների կողմից հարձակման ենթարկված և կծած բնակիչը գտնվում է հանրային առողջապահական ծրագրերում:
«Անտուն կենդանիների հարձակումների թիվը հնարավոր չէ հաշվել, օրական 3-4 դեպք է լինում: Ամեն օր: Շաբաթը 20 դեպք է լինում: Մեզ դիմում են տարաբնույթ վնասվածքներով, բաց վերքերով, մեծ վերքերով, բազմաթիվ կծոցներով, վտանգավոր վերքերով՝ դիմային, ձեռքերի, ոտքերի: Երեկ դպրոցներից մեկի բակում հարձակվել են մի կնոջ վրա, նա վիրավորում է ստացել, կծել են մի քանի շներ: Պատվաստումների հարցում ոչինչ չի փոխվել, ինչը վճարովի է, կրկին մնում է վճարովի, իսկ այն ինչն անվճար է, ուրեմն անվճար է: Տարբեր փաթեթներ (ապահովագրական) կան: Այն մարդկանց համար, ովքեր ընդգրկված են պետական ծրագրերում, պատվաստումն անվճար է, իսկ ովքեր ոչ՝ վճարովի է։ Սա պետության որոշումն է, Առողջապահության նախարարության հրամանը։ Ոչ ոք չի կարող ինքնակամ որոշումներ կայացնել»,- ասում է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի տնօրեն Ալեքսան Թորոյանը։
Նշենք, որ 2017 թվականից Ախալքալաքի մունիցիպալիտետը գումար է հատկացնում անօթևան շներին բռնելու, ստերիլիզացնելու և չիպավորելու համար, որի համար ծախսվել է 158 456 լարի։ Բազմաթիվ օրենքներ են ընդունվել կենդանիներին պաշտպանելու և շան տերերին տուգանելու ուղղությամբ: Այնուամենայնիվ, այս մեթոդներից և ոչ մեկն արդյունավետ չէ և չի աշխատում հօգուտ անօթևան շների կամ նրանց կողմից հարձակման ենթարկված մարդկանց: