Այսօր՝ օգոստոսի 8-ին, օրվա առաջին կեսին Սամցխե-Ջավախքում, մյուս մունիցիպալիտետներում սպասվում է անձրև և արևոտ եղանակ, իսկ օրվա երկրորդ կեսից՝ բարձրալեռ շրջաններում, օդերևութաբանները կանխատեսում են կարճատև անձրև:
Ախալցիխեում, Բորժոմիում, Ասապինձայում և Ադիգենիում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +33, +35 աստիճան, իսկ գիշերը՝ +15, +17 աստիճան:
Կեսօրից հետո բարձրալեռ շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Ախալքալաքում և Բակուրիանիում ցերեկը կլինի +24, +26 աստիճան տաքություն, գիշերը՝ +10, +12:
Օրվա առաջին կեսին Նինոծմինդայում սպասվում է արևոտ եղանակ, իսկ երկրորդ կեսին սպասվում է անձրև: Օդը կտաքանա մինչև +23, +25 աստիճանով, գիշերը` մինչև +9, +11 աստիճան:
Կիրակի, օգոստոսի 9-ին, ողջ տարածաշրջանում սպասվում է առանց տեղումների և արևոտ եղանակ:
Ախալցիխեում, Բորժոմիում, Ադիգենիում և Ասպինձայում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +34, +36 աստիճան, իսկ գիշերը՝ +15, +17 աստիճան:
Լեռնաշխարհում օրվա ընթացքում սպասվում է արևոտ եղանակ, իսկ երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև, Ախալքալաքում, Բակուրիանում և Նինոծմինդայում օրվա ընթացքում կլինի +20, +22 աստիճան, իսկ գիշերները ջերմաստիճանը կմնա +9, +11 աստիճան:
Օգոստոսի 10-ից Սամցխե-Ջավախքում սպասվում է անկայուն եղանակ: