Այսօր երկրում բացահայտված կորոնավիրուսի 3 201 նոր դեպքերից 1 383-ը հաստատվել է Թբիլիսիում, 141-ը՝ Աջարիայում, 536-ը՝ Իմերեթիում, 187-ը Քվեմո-Քարթլիում, 244-ը՝ Շիդա Քարթլիում, 111-ը՝ Գուրիայում, 263-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 155-ը՝ Կախեթիում, 60-ը՝ Մցխեթա-Մթիանեթիում, 93-ը՝ Սամցխե-Ջավախքում, 28-ը՝ Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում:
Այսօրվա դրությամբ երկում կորոնավարակի 46 923 ակտիվ դեպք կա, որից 1 691 մարդ գտնվում է ծանր վիճակում: Արհեստական շնչառական ապարատին է միացված 337 հիվանդ: 39 228 մարդ բուժում է ստանում տանը: Ինքնամեկուսացման մեջ է գտնվում 44 982 մարդ: