Վրաստանի հինգ նահանգապետների թվում, որոնք պաշտոնից ազատվել են, մտնում է նաև Սամցխե-Ջավախքի նահանգապետ Կախա Սամխարաձեն, ով այս պաշտոնում ծառայեց մոտ 4 ամիս:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնանկ արեց հինգ նահանգապետերի: Շիդա-Քարթլիի նահանգապետ Ակակի Մաճուտաձեն, Մցխեթա-Մթիանիեթիի նահանգապետ Լևան Զաուտաշվիլին, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի նահանգապետ Լևան Շոնիան, Քվեմո-Քարթլիի նահանգապետ Գրիգոլ Նեմսաձեն և Սամցխե-Ջավախքի նահանգապետ Կախա Սամխարաձեն:
Պաշտոնը պահպանում է Կախեթիի նահանգապետ Իրակլի Կադագիշվիլիի, Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթիի նահանգապետ Արչիլ Ջափարիձեն և Գուրիայի նահանգապետ Մերաբ Ճանուկվաձեն: Այս տարվա մարտից Իմերեթին չունի նահանգապետ: Նրա պարտականությունները կատարել է Գրիգոլ Դալակիշվիլին: Նրա նախորդը Գիվի ՃիՃինաձեն թողեց պաշտոնը Վանի և Խոնիի միջանկյալ մեծամասնական ընտրություններում հաղթելուց հետո:
Մամուկա Բախտաձեի խոսքերով, առաջիկա օրերին նա հասարակությանը կներկայացնի այդ տարածաշրջանների նոր նահանգապետերին:
Կախա Սամխարաձեն նշանակվել է 2018 թվականի ապրիլի սկզբին, մինչ այդ նա եղել է Շիդա-Քարթլիի նահանգապետը: 2013-ից մինչ 2018 թվականը Սամցխե-Ջավախքի նահանգապետը եղել է Ակակի Մաճուտաձեն, որին տեղափոխել էին Շիդա-Քարթլի, իսկ այսօր նա ազատ է արձակվել պաշտոնից: