Այսօր՝ մարտի 9-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի հաստատվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 708, որից 331-ը՝ Ախալքալաքում, իսկ 152-ը՝ Նինոծմինդայում։

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակի 2 նոր դեպք է գրանցվել։

Ադիգենի՝ 1,
Ասպինձա՝ 0,
Ախալցիխե՝ 1,
Ախալքալաք՝ 0,
Բորժոմի՝ 0 և
Նինոծմինդա՝ 0:

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 38 անձ. Ախալցիխեում՝ 6, Բորժոմիում՝ 9, Ադիգենում՝ 12, Ասպինձայում՝ 0, Ախալքալաքում՝ 11 և Նինոծմինդայում՝ 0:

Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 14 հիվանդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 1 պացիենտ: Մահվան դեպք չի գրանցվել։

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 624, իսկ մահացածներինը՝ 48:

Այս պահի դրությամբ թեստի պատասխան չի սպասվում։

Բացահայտվել է վարակակիրների հետ շփման 5 դեպք։ Ընթանում է փորձաքննություն։