2024 թվականի երորրդ եռամսյակում Սամցխե-Ջավախեթիում վարորդական իրավունքի վկայական է ստացել 228 մարդ, 66-ով ավելի երկրորդ եռամսյակի և 94-ով ավելի առաջին եռամսյակի համեմատ։ Վարորդական իրավունք ստացած անձանց տարիքային սանդղակը տատանվում է 16-ից 54 տարեկանների սահմանում։

Ընդհանուր առմամբ վարորդական իրավունք է ստացել 170 տղամարդ և 57 կին։ Մեկ անձ չի նշել ոչ սեռը, ոչ քաղաքացիությունը։ Տարիքային սահմանում գերակշռող են կրկին 17 տարեկանները։

Այսպիսով, Ձեզ ենք ներկայացնում վարորդական իրավունք ստացած անձանց քանակն ըստ տարիքի ու սեռի.

16 տարեկան տղամարդ՝ 1, կին՝ 0,
17 տարեկան տղամարդ՝ 53, կին՝ 3,
18 տարեկան տղամարդ՝ 27, կին՝ 6,
19 տարեկան տղամարդ՝ 7, կին՝ 0,
20 տարեկան տղամարդ՝ 11, կին՝ 5,
21 տարեկան տղամարդ՝ 7, կին՝ 3, մեկ կին Եգիպտոսի քաղաքացի է եղել,
22 տարեկան տղամարդ՝ 4, կին՝ 2,
23 տարեկան տղամարդ՝ 4, կին՝ 2,
24 տարեկան տղամարդ՝ 6, կին՝ 5,
25 տարեկան տղամարդ՝ 6, կին՝ 8,
26 տարեկան տղամարդ՝ 1, կին՝ 1,
27 տարեկան տղամարդ՝ 1, կին՝ 1,
28 տարեկան տղամարդ՝ 3, կին՝ 0,
29 տարեկան տղամարդ՝ 2, կին՝ 0,
30 տարեկան տղամարդ՝ 2, կին՝ 3,
31 տարեկան տղամարդ՝ 3, կին՝ 1,
32 տարեկան տղամարդ՝ 3, կին՝ 1,
33 տարեկան տղամարդ՝ 2, կին՝ 0,
34 տարեկան տղամարդ՝ 2, կին՝ 2,
35 տարեկան տղամարդ՝ 3, կին՝ 4,
36 տարեկան տղամարդ՝ 2, կին՝ 1,
37 տարեկան տղամարդ՝ 6, կին՝ 1, 1 անձ չի նշել ոչ քաղաքացիություն, ոչ սեռ,
38 տարեկան տղամարդ՝ 1, կին՝ 2,
39 տարեկան տղամարդ՝ 2, կին՝ 1,
40 տարեկան տղամարդ՝ 1, կին՝ 0,
41 տարեկան տղամարդ՝ 1, կին՝ 2
42 տարեկան տղամարդ՝ 4, կին՝ 2,
43 տարեկան տղամարդ՝ 1, կին՝ 0,
44 տարեկան տղամարդ՝ 1, կին՝ 0,
45 տարեկան տղամարդ՝ 0, կին՝ 0,
46 տարեկան տղամարդ՝ 1, կին՝ 0,
47 տարեկան տղամարդ՝ 0, կին՝ 0,
48 տարեկան տղամարդ՝ 1, կին՝ 0,
49-50 տարեկան տղամարդ՝ 0, կին՝ 0,
51 տարեկան տղամարդ՝ 1, կին՝ 0,
52-53 տարեկան տղամարդ՝ 0, կին՝ 0,
54 տարեկան տղամարդ՝ 0, կին՝ 1։

Չնայած այն հանգամանքին, որ այս եռամսյակում տարածաշրջանում ավելացել է վարորդական իրավունք ստացած անձանց թիվը, միևնույն է Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչները բողոքում են, որ «իրական պայմաններում վարելու» գործնական քննության ավելացմամբ իրենց անարդարացիորեն կտրում են քննությունից՝ հորինելով խախտումներ։ Արդեն երկու տարի է, ինչ Վրաստանում վարորդական իրավունքի վկայական ստանալու գործնական քննությանն ավելացվել է «իրական պայմաններում վարելու» մասը, այսինքն՝ քաղաքում։ Ախալքալաքցիներից շատերը մինչ այս քննությունը հանձնելը 7-8 փորձ են անում, Ախալցիխեում, Ռուսթավիում և այլ քաղաքներում։ Շատերը մի քանի անգամ փորձելուց հետո ստանում են, կան նաև այնպիսիները, որ հոգնում են փորձելուց և այլ երկրներում են ստանում։