Սամցխե-Ջավախքում ապօրինի ծառահատման և փայտի տեղափոխման 10 փաստ է արձանագրվել:

Շրջակա միջավայրի պահպանության և Գյուղատնտեսության նախարարության աշխատակիցները, մեկ ամսվա ընթացքում շրջակա միջավայրի հսկողության վարչության աշխատակիցների հետ միասին, ապօրինի փայտահատման և արդյունահանման ամենաշատ խախտումներն արձանագրել են Կախեթիում՝ 45 դեպք:

Քվեմո-Քարթլիի շրջանում բացահայտվել է 20 դեպք, Աջարիա՝ 6, Իմերեթի՝ 13, Սամցխե-Ջավախեթի՝ 10, Շիդա-Քարթլի՝ 6, Գուրիա՝ 3, Սամեգրելո՝ 5, Ռաճա-Լեչխումի՝ 1:

Ընդհանուր առմամբ, ապօրինի արտահանվել է 294 խմ փայտանյութ: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է ծառահատումների տեխնիկական կանոնակարգի 29 խախտում:

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է անցկացնում Վրաստանի քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածով (ծառերի և թփերի ապօրինի հատումներ):