«Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավորության մեծամասնական թեկնածուն Ախալքալաքի և Նինոծմինդայի ընտրատարածքում Արսեն Կարապետյանն է:
Այսօր, օգոստոսի 3-ին «Եվրոպական Վրաստանը» ներկայացրեց իր մեծամասնական պատգամավորների թեկնածուների ցուցակը՝ գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
«Ինչպես նաև Վրաստանի կարևորագույն շրջաններից՝ Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական ընտրատարածքը կներկայացնի Արսեն Կարապետյանը»,- այսպես ներկայացրեց Կարապետյանին Դավիթ Բաքրաձեն։
Արսեն Կարապետյանը 2016 թվականին խորհրդարանական ընտրություններին առաջադրվել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից որպես մեծամասնական թեկնածու:
Մինչև 2007-2013 թվականը եղել է Նինոծմինդայի ոստիկանապետ:
Ազգային անվտանգության հակակոռուպցիոն բաժնում՝ 2002-2007 թվականներին:
2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վրաստանի նոր խորհրդարանը կձևավորվի 120 համամասնական, 30 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից: