Վրաստանի Ազգային բանկի կողմից սահմանված օգոստոսի 24-ի պաշտոնական փոխարժեքի համաձայն՝ լարին արժևորվել է ռուբլու և եվրոյի նկատմամբ, արժեզրկվել՝ դոլարի նկատմամբ: Առաջին անգամ եվրոյի փոխարժեքը պաշտոնապես դոլարից ցածր է: Ախալքալաքում տարադրամի փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, իսկ եվրոն արժեզրկվել է:

Փոխարժեքը Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում օգոստոսի 24-ի առավոտյան

  • 100 դոլարը վաճառվում է 280 լարիով, գնվում՝ 282 լարիով
  • 1000 ռուբլին վաճառվում է 43,5 լարիով, գնվում՝ 44,5 լարիով
  • 100 եվրոն վաճառվում է 277 լարիով, գնվում՝ 280 լարիով

Վրաստանի Ազգային բանկի պաշտոնական փոխարժեքը օգոստոսի 24-ին

  • 1 դոլար՝ 2,8000 լարի (+0,0104 լարի)
  • 1 եվրո՝ 2,7793 լարի (-0,0117 լարի)
  • 100 ռուբլի՝ 4,6521 լարի (-0,0024 լարի)