Նախկին №1 զինվորական ավանում, երեխան արդեն որերորդ անգամն է ընկնում է բաց դիտահորը, չնայած նա շատ չի տուժել, սակայն բաց դիտահորերը մշտական վտանգ են հանդիսանում երթևեկության համար:
Երկու անչափահաս երեխաների մայր Զարուհին բողոքում և խնդրում է, որ փակեն նախկին №1 զինվորական ավանի բաց դիտահորը, որն արդեն 5-6 տարի է բաց վիճակում է և լցված է աղբով և սատկած կենդանիներով:
«Երեխաները խաղում են, վազում այս ու այն կողմ: Խաղով տարված չեն նկատում և ընկնում են դիտահորի մեջ: Չնայած գիտեն, որ այդտեղ կա բաց դիտահոր: Արդեն մի քանի անգամ իմ որդին ընկել է դիտահորը: Նա ստանում է տարբեր կարգի քերծվածքներ, բայց բարեբախտաբար ոչ մի լուրջ վնասվածք չի ստացել: Սակայն որևէ երաշխիք չկա, որ մի օր չի կոտրի ոտքը », – ասում է Զարուհին:
Այս տարի քաղաքում տեղական բյուջեով բարեկարգվել է 11 դիտահոր, բայց շատերը դեռ բաց են: Ըստ Ախալքալաքի շրջանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատականի, այդ դիտահորերը նրանք բարեկարգել են ընդառաջելով բնակչության խնդրանքին, թեև դա նրանց պարտականությունների մեջ չի մտնում:
Ախալքալաքում բաց դիտահորերը վտանգ են ներկայացնում մարդկանց և մեքենաների համար:
Կոյուղային դիտահորերի բարեկարգումը և սպասարկումը Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման պարտականությունն է:
Ախալքալաքի մասնաճյուղի մենեջեր Արտակ Թառլամազյանն ասաց, որ նա դիմել է իր կազմակերպության վերադասին, և օրերս նրանք կուղարկեն 17 կոյուղային դիտահոր:
«Քաղաքում հաշվարկվել է 33 դիտահոր որոնք պետք է բարեկարգվեն, նրանցից 13-ը պետք է հավասարեցնել ասֆալտի հետ, նրանք ասֆալտի մակարդակից ավելի ցածր կամ ավելի բարձր են: Մնացածը կամ չունեն կափարիչ կամ կափարիչի հիմք: Հենց ուղարկեցին մենք կսկսենք անմիջապես փակել: Բոլոր բաց դիտահորերը կփակվեն », – ասաց Արտակ Թառլամազյանը:
Շուշան Շիրինյան