Խաս Բախչա այգում, խաղահրապարակի դիմաց, այսօր նկարում են գունավոր գրաֆիտիներ հրթիռների տեսքով, որոնցում գծագրված են կլասիկներ: Ծրագրի նպատակն է հետաքրքրություն առաջացնել երեխաների մոտ և նրանց մոտիվացնել ակտիվ և առողջ ապրելակերպին:
Միջոցառումն իրականացվում է պետական առողջապահական ծրագրի շրջանակներում, որն անցկացվում է Հանրային առողջության վերահսկման ազգային կենտրոնի հովանու ներքո:
«Մեր ծրագրի նպատակն է երիտասարդներին ցույց տալ, որ կան ֆիզիկական ակտիվության տարբեր ձևեր, որպիսի երեխաները գամված չլինեն պլանշետներից և հեռախոսներից, այլ դուրս գան բակ, ինչպես նախկինում էր: Այդ իսկ պատճառով, մենք նկարում ենք այս գեղեցիկ ու հիասքանչ կլասիկները, որը բոլորը մանուկ հասակում խաղացել են, որպեսզի ավելի շատ հետաքրքրենք նրանց», – պատմում է «Georgian Health Promotion and Education foundation» ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչ Գիորգի Մաղրաձեն:
Ծրագիրը կոչվում է «Վերադարձնենք մեր բակերը»: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նման գրաֆիտիներ նկարել Վրաստանի 8 քաղաքներում:
«Ես շատ ուրախ եմ տեսնել, որ Ախալքալաքում շատ երեխաներ կան, որոնք հեծանիվներ են քշում և տարբեր խաղեր են խաղում: Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մունիցիպալիտետի ներկայացուցիչներին, որոնք օգնեցին ընտրել մեր գրաֆիտիի համար հարմար տեղ, որը կլինի երեխաների համար տեսանելի վայրում», – կիսվեց Գիորգին:


Ամալյա Բաբայան
Նման նյութեր:
Այսօր՝ ապրիլի 22-ին, Ախալքալաքում բացվել է սերմացու կարտոֆիլի պահման սառնարանային պահեստ: Ծրագիրն իրականացրել է Կարտոֆիլի միջազգային կենտրոնը (CIP) USAID- ի ֆինանսական աջակցությամբ, USAID կարտոֆիլի ծրագրի…
22.04.2021 | նորություններ
Այսօր՝ ապրիլի 22-ին, Ախալքալաքում անցկացվել է ծառատունկի ակցիա: Տնկվել են 250 սոճու և կենսածառի տնկիներ, իսկ 20 եղևնու տնկիներ հետ են ուղարկվել ծառատնկարան, քանի որ…
22.04.2021 | նորություններ
Այսօր՝ ապրիլի 22-ին, Երկրի համաշխարհային օրը Ախալքալաքում ծառ են տնկում: Տնկիները տրամադրել է «Աիսի» ընկերությունը, որը կառուցում է «Ախալքալաք-1» և «Ախալքալաք-2» հէկ-երը: Ծառատունկն իրականացնում են…
22.04.2021 | նորություններ
Այսօր Ախալքալքում շաբաթօրյակ է, այն հայտարավել էր ամբողջ Վրաստանում, կապված «Երկրի օրվա» հետ։
22.04.2021 | նորություններ
Ախալքալաքի մունիցիպալիտետի «Մուրջի» պարային համույթն ապրիլի 17-ին մասնակցել է Կիեւում կայացած մանկապատանեկան պարի միջազգային առցանց փառատոնին: Համույթը դարձել է փառատոնի դափնեկիր:
21.04.2021 | նորություններ
Այսօր՝ ապրիլի 21-ին, Ախալքալաքի Խաս Բախչա զբոսայգում, Ախալքալաքի սպասարկման կենտրոնը հատել է երեք չորացած ծառ:
21.04.2021 | Հասարակություն
Դիլիսկա գյուղից Ռոման Գոգորյանն ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի վարկանիշային մրցաշարից վերադարձել է ոսկե մեդալով: Գյուղում չեմպիոնին առանձնակի շուքով են դիմավորել:
20.04.2021 | Հասարակություն
Ախալքալաքի «Աբուլը», այսօր՝ ապրիլի 20-ին, սեփական խաղադաշտում ընդունել է «Գարդաբանի» թիմին: Հանդիպումն ավարտվել է «Աբուլ» թիմի պարտությամբ՝ 0:2 հաշվով:
20.04.2021 | Հասարակություն