«Օգնություն գյուղին» ծրագրում առաջնահերթությունների փոփոխություններ, Ախալքալաքի մունիցիպալիտետում Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի և Բարձրալեռ շրջանների հիմնադրամի կողմից իրականացվելիք ենթակառուցվածքային աշխատանքներ և բազմաթիվ այլ հարցեր քննարկվել և հաստատվել են Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նիստում:
Հուլիսի 31-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում տեղի է ունեցել բյուրո և նիստ: Օրակարգում էին հետևյալ հարցերը:
1. Ախալքալաքի մունիցիպալիտետի 2020 թ. բյուջեում փոփոխություններ կատարելու մասին: Պատգամավորները հաստատել են տենդերներից տնտեսված 30 443 լարիի բաշխումը չորս տարբեր նախագծերի միջև, որտեղ փորձագիտական եզրակացությունների համաձայն անհրաժեշտ էին լրացուցիչ միջոցներ:
2. ՕԳԾ-ի շրջանակներում ֆինանսավորվող նախագծերում փոփոխություններ կատարելու մասին:
Գումբուրդո, Բալխո և Էխտիլա գյուղերը փոխել են ՕԳԾ-ի միջոցներով իրենց գյուղերում իրականացվող առաջնահերթ աշխատանքները:
Գումբուրդո գյուղը փոխել է խմելու ջրի համակարգի վերականգնումը մարզական գույքի գնմամբ: Բալխո գյուղում ՕԳԾ-ով նախատեսվում էր, 50 մմ խողովակների միջոցով, վերականգնել խմելու ջրի ջրամատակարարման համակարգը: Նրանք նախագծման հաշվարկների մեջ խողովակների չափը փոխել են 100 մմ-ոց պլաստիկի:
Այս երեք գյուղերից բացի, Տրկնա գյուղը նույնպես ներկայացված էր ՕԳԾ -ի աշխատանքների առաջնահերթությունների փոփոխությունների հաստատման առաջարկով: Գյուղը նախատեսում էր վերականգնել խմելու ջրի մատակարարման գիծը, բայց բնակիչները փոխել են իրենց գերակայությունը և ցանկանում են գյուղում անցկացնել լուսավորություն: Սակայն, ոչ բոլոր փաստաթղթերի առկայության պատճառով, պատգամավորներն այդ փոփոխությունները չհաստատեցին:
Մնացած գյուղերի առաջնահերթությունների փոփոխություննեը հաստատվել են:
3. Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի և Բարձրալեռ շրջանի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախագծերի հաստատումը:
2021 թ.-ին Ախալքալաքի մունիցիպալիտետում Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը մտադիր է իրականացնել 7 ենթակառուցվածքային աշխատանք՝ 9 366 102 լարիի չափով, որից 8 897 797 լարին ֆինանսավորվում է հիմնադրամի կողմից, իսկ մնացածը՝ տեղական բյուջեից:
Ախալքալաքի մունիցիպալիտետում Բարձրալեռ շրջանների հիմնադրամը մտադիր է 2021 թվականին իրականացնել 2 ենթակառուցվածքային աշխատանք` 1 213 551 լարիի չափով, որից 1 152 873. 45 լարին ֆինանսավորվում է Բարձրալեռ շրջանների հիմնադրամի կողմից, իսկ 60 677 55 լարին` տեղական բյուջեից:
Օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը պատգամավորների կողմից հաստատվել են: