Ախալքալաքի շրջանում ծնելիությունն այս տարի աճել է, 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ շատ են նաև հղի կանայք։ Եթե 2019 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում հղիների թիվը կազմել է՝ 439, ապա այս տարի նրանց թիվն ավելացել է 32-ով, դառնալով՝ 471։
2020 թվականի տարեսզկբից մինչև հունիս ամիս ներառյալ Ախալքալաքի շրջանում ծնվել է 152 երեխա, ինչը 11-ով ավելի է 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ։
Կեսարյան հատումով 2019 թվականին լույս աշխարհ է եկել 13, իսկ 2020-ին՝ 7 երեխա։
Հղիության արհեստական ընդհատում, կամ վիժում տարբեր պատճառներով 2020 թվականին գրանցվել է 115 դեպք, իսկ 2019 թվականին 174։
2019 թվականին մահացած է ծնվել 4 երեխա, իսկ 2020 թվականին՝ 2։
Գայանե Ակոջյան