Ախալքալաքը շարունակում են զարդարել Ամանորին ընդառաջ, ամանորյա տոների հիմնական հավաքատեղին լինելու է Խաս Բախչա զբոսայգին։ Տոնածառն այնտեղ արդեն տեղադրված է, բայց դեռ զարդարված չէ։

Ախալքալաքում Ամանորի նախաշեմին՝ քաղաքը զարդարելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Այս տարի կենտրոնական փողոցի վերականգնողական աշխատանքների պատճառով որոշվել է տոնածառը չտեղադրել կենտրոնական հրապարակում։ Սկզբում որոշվել էր ամանորյա գեղեցկուհուն տեղադրել Խաս Բախչա զբոսայգու և Թամար թագուհու փողոցում գտնվող մարզահրապարակի միջև, բայց հետո տոնածառը տեղադրվեց զբոսայգու ներսում։

Փայլուն դրասանգերը հիմնականում զարդարում են քաղաքի կենտրոնը, քաղաքապետարանի դիմացի պուրակը և Խաս Բախչա քաղաքային զբոսայգին։ Դեկտեմբերի 26-ին տեղի կունենա մասշտաբային տոնախմբություն:
Дизайн без названия - 1

Հիշեցնենք, որ Ախալքալաքը 2023 թվականին ընդառաջ զարդարելու համար 60 հազար լարիի չափով տենդեր էր հայտարարվել՝ տոնական լուսավորության և զարդարման սարքերի ու ատրիբուտների, ինչպես նաև Ախալքալաքի 10 մետրանոց տոնածառի զարդարման համար։ Տոնածառը զարդարելու է դիզայները։
Дизайн без названия - 1

Տոնական բոլոր ատրիբուտների, այդ թվում՝ տոնածառի տեղադրումն իրականացվում է Ախալքալաքի սպասարկման կենտրոնի կողմից։ Նոր զարդարանքի գնումը, ինչպես նաև դիզայներ վարձելու ընթացակարգն իրականացնում է տենդերը շահած անհատ ձեռնարկատեր Սիրական Զաքարյանը։
Дизайн без названия - 1

Անցյալ տարի տեղական բյուջեն 40000 լարի էր ծախսել քաղաքը զարդարելու համար, ինչպես նաև շատ հետաքրքիր ամանորյա միջոցառում էր կազմակերպվել:

Дизайн без названия - 1