ԱյսօրբՎրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այս պահի դրությամբ` Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1085 դեպք:

Ապաքինվել է ևս 4 պացիենտ, և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 911:

Բացի այդ, բուժման նպատակով արտասահմաից Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5724 մարդ, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 247-ը: