Մայիսի 1-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 72 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 161 մարդ, 3 մահ է գրանցվել:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 655 170, այստեղից ապաքինվել է 1 637 198 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 810:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 7 287 փորձարկում, այդ թվում 5 617-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 1 670-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 0.99% է, վերջին 14 օրվանը՝ 0.99%, վերջին 7 օրվանը՝ 0.85%:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: