Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 53-ով՝ հասնելով 225 606-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Պաշտոնական հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 67-ով և հասել 217 198-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 907 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 205 632-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվն է 4 527, ևս 1 101 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: