Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 70 մարդ: Տեղեկատվությունն այս մասին հրապարակվել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի կողմից:
Ըստ նրանց, այս պահի դրությամբ պատվաստումների ընդհանուր թիվը 4924 է: Կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով, արդեն ամրագրված է պատվաստանյութի շուրջ 14 հազար դեղաչափ, որից մինչև 10 700 մարդ պատրաստվում են պատվաստվել Pfizer-ով, ևս 3 263-ը` AstraZeneca-ով: Գործակալությունը չի հստակեցնում, թե՞ պատվաստվածներից քանիսն են բժշկական ոլորտի ներկայացուցիչներ, իսկ քանիսը՝ 65 տարեկանից բարձր քաղաքացիներ:
Բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութի 43 200 դեղաչափի խմբաքանակը ժամանել էր Թբիլիսի մարտի 13-ին: Pfizer ամերիկա-գերմանական արտադրության պատվաստանյութի լրացուցիչ 29 500 դեղաչափն երկիր է առաքվել մարտի 25-ին:
Pfizer–ով պատվաստումը Վրաստանում կսկսվի մարտի 30-ից: