«Մենք անհանգստացած ենք Քվեմո Քարթլիում՝ Գարդաբանիի մունիցիպալիտետում զարգացող իրավիճակից», – ասել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամղրելիձեն:
Ըստ նրա, վաղվանից Գարդաբանիի շրջանի մի քանի գյուղերում, որտեղ հայտնաբերվել են կորոնավիրուսի վերջին հաստատված 20 դեպքերը, կսկսվի ընդլայնված թեստավորում:
Ըստ նրա, ընդլայնված հետազոտության շրջանակներում թեստավորվելու է մի քանի հազար մարդ:
«Մինչ այժմ, կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի շարքում գերակշռում են ներկրված դեպքերը, որոնք մենք ժամանակին նույնականացնում ենք և հասցնում ենք բուժման: Մենք անհանգստացած ենք Քվեմո Քարթլիում՝ Գարդաբանիի մունիցիպալիտետում զարգացող իրավիճակից: Ընդլայնված թեստավորումը կսկսվի վաղը` Գարդաբանիի մի քանի գյուղերում, որտեղ մենք գրանցել ենք հաստատված վերջին 20 դեպքերը: Մենք ցանկանում ենք թեստավորել այս գյուղերի բնակչությանը և ժամանակին ոչնչացնել այս կլաստերը, որն աստիճանաբար աճում է: Որպես ընդլայնված ուսումնասիրության մաս, կթեստավորվի մի քանի հազար մարդ: Գարդաբանիում մի քանի դեպքերում հայտնի է վարակման առաջնային աղբյուրը, 3 դեպքերում՝ դեռ չգիտենք», – ասել է Գամղրելիձեն:
Նրա հայտարարությամբ՝ արդյո՞ք նրանք որոշում կկայացնեն փակել Գարդաբանիի մունիցիպալիտետը, կքննարկվի վաղը Համակարգող խորհրդի նիստում:
«Վաղը այս ամենը կքննարկվի Համակարգող խորհրդում: Երկրում համաճարակաբանական իրավիճակը ամբողջությամբ վերահսկելի է», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: