Ապրիլի 29-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 148 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 280 մարդ, 2 մահ է գրանցվել:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 654 945, այստեղից ապաքինվել է 1 636 800 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 807:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 24 593 փորձարկում, այդ թվում 22 635-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 1 958-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 0.6% է, վերջին 14 օրվանը՝ 1.04%, վերջին 7 օրվանը՝ 0.94%:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: