Հայաստանում դեկտեմբերի 14-ին կատարվել է 7 801 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 212 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 255 հիվանդ, գրանցվել է մահվան 17 դեպք: Մահացածներից 6-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում դեկտեմբերի 15-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342 977 դեպք, որոնցից 326 559 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7 076 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 856 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 486 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9 342 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 464 749 թեստավորում: