Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 28 միլիոնը։ Այդ են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։
Ընդհանուր առմամբ գրանցվել է 28 047 828 վարակակիր, որից 18 849 981-ն ապաքինվել է, 906 195 մարդ մահացել է, գրում է ՏԱՍՍ-ը։
Վարակակիրների ամենամեծ քանակը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 6 395 603, որին հաջորդում են Հնդկաստանը՝ 4 465 863 ցուցանիշով և Բրազիլիան` 4 197 889:
ՌԴ-ում գրանցվել է վարակի 1 046 370 դեպք, որից 862 373-ն ապաքինվել է, 18 263-ը՝ մահացել։