Հայաստանում հուլիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 33 559-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 554-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 15 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 607 դեպք կա, այլ պատճառով՝ 189։
Ապաքինվել է ևս 583 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 21 931 է։ Փաստացի բուժվողների թիվը 10 832 է։
Ընդհանուր առմամբ, 141 410 թեստ է արվել։